Լրահոս

20.08.2020 13:40


Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալներ կային ձեռքբերելու, այդ պատճառով էլ երեկ՝ օգոստոսի 19-ին Հայկ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողով, որպեզի նա պարզաբանումներ ներկայացնի։

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավորից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Հարությունյանն ասել էր, որ հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ իրենք անմիջականորեն վարույթ հարուցեն։

«Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,-ասել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը