Ս. Սաֆարյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմը ապրիլի 28–ին հայտնվելու են ծուղակի մեջ»
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ասել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմը ապրիլի 28–ին կհայտնաբերեն, որ շատ խոր ծուղակի մեջ են հայտնվել, քանի որ Սերժ Սարգսյանն օգտագործում է Լևոն Տեր–Պետրոսյանի հռետորաբանությունը և կազմում է դիտարկման զեկույցը՝ վերջում միջազգային կառույցներին ասելով, թե Ազատության հրապարակում նրանց թույլատրել է ելույթներ ունենալ և արձակում է քաղբանտարկյալներին։
–Սերժ Սարգսյանը փորձում է լուծել Լևոն Տեր–Պետրոսյանի խնդիրները՝ ներքաշելով նրան ավելի մեղմ դաշտ, որտեղից դուրս գալը շատ դժվար ու ցավագին է լինելու, քանի որ պարզվելու է, որ նա շրջապատված է լինելու ավելի շատ հակառակորդներով ու թշնամիներով, քան բարեկամներով,–նկատել է Ս. Սաֆարյանը։
Ստեփան Սաֆարյանը թատրոն է համարել Ազատության հրապարակը շրջապատած վահաններով ոստիկանների ներկայությունը։ Նրա կարծիքով՝ նրանց ներկայությամբ «իշխանություններն ուզում են ցույց տալ, որ դու կարող ես մտնել անյտեղ, բայց մնալ չես կարող»։

7or.am