Լրահոս

20.08.2020 12:39


2-րդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա

2-րդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նախօրեի համեմատ երեխայի վիճակն ավելի լավ է, բայց նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ փոքրիկը գանգաթաղի կոտրվածք ուներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։

Հիշեցնենք, որ երեխան ազնգուշաբար վայր էր ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից։

Այս խորագրի վերջին նյութերը