Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «BMW» և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ
Օգոստոսի 19-ին, Ժամը 20։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Վահե Պ․, ծնված 1981 թ․) և «Audi» (վարորդ՝ Արթուր Ե․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Վահե Պ․-ն, Արթուր Ե․-ն, Լիլիթ Հ․-ն (ծնված 1984 թ․), Մարինե Հ․-ն (ծնված 1983 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ Արամ Պ․-ն (ծնված 2018 թ․), Դավիթ Ե․-ն (ծնված 2012 թ․) և Մելիսա Ե․-ն (ծնված 2002 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։