Գեղարքունիքում 4-ամյա մի տղա հոսանքահարվել է և մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում, ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում:
Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի հանձնարարականով երեխայի բնակության վայր է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։