Ուզում են ապացուցել, որ իրականում «սորոսենք» են Հայաստանում «Նիկոլին ասողը»
Տեղեկությունը, որ Սորոսի տեղական հանձնակատարները ուզում են պատժել ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Ալեն Սիմոնյանին, այնքան ծիծաղելի էր, որ քիչ էր մնում... լացս գար:
Չէ, բայց իրո՛ք: Սորոսի ներկայացուցիչները խիստ վրդովված են փաշինյանական իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի ասածներից, մասնավորապես ասածից, թե՝ «Սորոսը, իրա հերը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան...»:
Առհասարակ, իշխանականների բախտը չի բերում այս արտահայտության հարցում: Այ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «կորոնավիրուսն ում շունն է...», դրանից հետո պարզվեց, որ կորոնավիրուսը չդիմակավորված դինոզավր է: Հիմա երևի Ալեն Սիմոնյանի հերթն է: Ասել է՝ Սորոսն ում շունն է: Ու Հայաստանում բնավորված «սորոսի վկաները» երևի նրան շուտով ցույց կտան, թե Սորոսը հատկապես ում շունն է, ու առհասարակ՝ հու իզ հու,դմփ-դմփ-հու:
Ալեն Սիմոնյանի ասածն էլ, մեղմ ասած, երկու ոտքից կաղում է: Չէ, այն, թե Սորոսը ում շունն է կամ միգուցե կոկորդիլոսը, թող իրենք յուրայիններով պարզեն, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության ներսում կամ ասենք՝ արդարադատության երիտնախարարի հետ: Բայց այն, շեշտադրումը, որ Սորոսը ազդեցություն չունի ՀՀ իշխանության, ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարույթան, իշխող մեծամասնության վրա, ոչ միայն ծիծաղելի է, այլև սխալ դատողություն է:
Ինչպե՞ս կարող է իշխանության մի մասը ազդեցություն չունենալ իշխանության վրա: Ի վերջո, մախաթը պարկում չես թաքցնի, առավել ևս, ոչ մեկը առանձնապես չի էլ թաքցրել: Հանրահայտ է, որ 2018 թվականի անարյուն հեղաշրջման ու պետական իշխանությունը գրավելու «գործողության» հիմնական շահառուներից մեկը հենց թուրքական փողերով աշխատող Սորոսն է: Նրա ֆինանսավորված «հայկական» կազմակերպություններն ու դրանց ներկայացուցիչները «թավշյա» իշխանափոխության առաջին շարքերում էին ու ոչ միայն: Բնական է, որ իշխանափոխությունից հետո էլ բացահայտ սորոսականները, այսպես ասենք՝ փաշինյանական իշխանության աջակից-պաշտպանների դիրքերն զբաղեցրեցին, իսկ կիսածպտյալ սորոսականներն էլ տեղավորվեցին թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր կառույցներում: Այսօրվա իշխանության մեջ այնքան սորոսական կա, որ իսկապես ծիծաղելի է խոսել՝ ազդեցություն ունենալ-չունենալուց:
Բայց ահա, Ալեն Սիմոնյանը «տաք-տաք» մի երկու քաղցր խոսք է ասել Սորոս պապիկի հասցեին: Իբր՝ տեսեք-տեսեք, Փաշինյանի իշխանությունն այնքան կապ չունի Սորոսի հետ, որ ԱԺ փոխնախագահը կարող է Սորոսին «գործուղել», ասել՝ ում շո՞ւնն է (արդեն ակնարկեցինք, թե՝ ո՛ւմ, չնայած նա հիմնականում ինքն իր շահի շունն է...): Կրկես, էլի: Հաշվարկված ոչ միայն անտեղյակ, այլև բացարձակապես տրամաբանելու անընդունակ բիոզանգվածի համար:
Բայց արի ու տես, որ «սորոսի վկաները» դրանից էլ են սրտնեղել: Ու մի հրովարտակ են ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, թե այսպես ու այնպես, ձեր կուսակիցը մեր տիրոջն անվանել է «ում շուն»...
Հրովարտակը հանգում է այն մտքին, որ Սորոսի «հայկական» մասնաճյուղը հորդորում է Արարատ Միրզոյանին, խիստ պատկերավոր ասած՝ Ալեն Սիմոնյանի «ականջը ոլորել» կամ «անկյուն կանգնեցնել», որպեսզի նա այսուհետ «իր տեղն իմանա» և Սորոս պապիկի հասցեին ավել-պակաս չարտահայտվի:
Սորոսի ու նրա հիմնադրամի հասցեին նախկինում էլ բան ասողներ եղել են: Բայց այն ժամանակներում Տեղական «սորոսի վկաները» ռիսկ չէին անի նման ամբարտավան ոճով դիմել իշխանության որևէ մարմնի, էլ չենք ասում՝ ԱԺ նախագահին, պահանջելով, որ ասողի նկատմամբ ցուցադրական պատժիչ գործողություններ իրականացվեն:
Իզուր չէ ասված, որ գողի գլխին գլխարկն է վառվում: Ու հենց նման պահվածքը, ԱԺ նախագահին նման հնչերանգով դիմելը շատ պարզորոշ ցույց է տալիս, թե 2018-ի ապրիլ-մայիսից հետո «սորոսենք» Հայաստանում իրենց ինչպես են տեր ու տիրակալ զգում, ինչպես են կառավարում կառավարությանը:
Ինչ վերաբերում է այդ «պատժիչ» հրովարտակին, ապա «սորոսենց» խնդիրը ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ: Գուցե, որպես զուգահեռ նպատակ, նա էլ է: Բայց հիմնականը ցուցադրական պատժիչ գործողություն իրականացնելն է, մյուս (ոչ սորոսյալ) «քայլականներին» ցույց տալու համար, թե հու իզ հու, դմփ-դմփ-հու:
Դե ինչ, կարելի է «ադի-բուդի» վերցնել ու հետևել այս ներիշխանական «ռազբորկային»:
Ուզում են ապացուցել, որ իրականում «սորոսենք» են Հայաստանում «Նիկոլին ասողը»
Տեղեկությունը, որ Սորոսի տեղական հանձնակատարները ուզում են պատժել ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Ալեն Սիմոնյանին, այնքան ծիծաղելի էր, որ քիչ էր մնում... լացս գար:
Չէ, բայց իրո՛ք: Սորոսի ներկայացուցիչները խիստ վրդովված են փաշինյանական իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի ասածներից, մասնավորապես ասածից, թե՝ «Սորոսը, իրա հերը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան...»:
Առհասարակ, իշխանականների բախտը չի բերում այս արտահայտության հարցում: Այ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «կորոնավիրուսն ում շունն է...», դրանից հետո պարզվեց, որ կորոնավիրուսը չդիմակավորված դինոզավր է: Հիմա երևի Ալեն Սիմոնյանի հերթն է: Ասել է՝ Սորոսն ում շունն է: Ու Հայաստանում բնավորված «սորոսի վկաները» երևի նրան շուտով ցույց կտան, թե Սորոսը հատկապես ում շունն է, ու առհասարակ՝ հու իզ հու, դմփ-դմփ-հու:

Արմեն Հակոբյան