Կոտայքի մարզում բեռնատար ջրատարը բախվել է վթարված Նիվային, վերջինը, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում բեռնատար ջրատարի վարորդը Ձորաղբյուր-Գետարգել ավտոճանապարհին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Նիվան մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն փրկարարներն անելիք չեն ունեցել։
Նիվան ճանապարհին կայանված է եղել, ու վարորդը փորձել է վնասված անվադողը փոխել, երբ այդ ժամանակ էլ բեռնատարը բախվել է Նիվային։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։