88–ի շարժումն ահագին ձեռքբերումներ ապահովեց մեզ համար։ Այդ ամենի կողքին ունեցանք նաև իռացիոնալը, բացասականը, ավերիչը, ինչն անխուսափելի էր, քանզի ամբոխից ամեն ինչ սպասելի է։
Ամբոխը հուզական է, ծալապակաս և քայքայիչ։ Ամբոխն իր ներսից ծնում է շառլատաններ, մուտիլովչիկներ, խաբեբաներ, դեմագոգներ, դիլետանտներ, կեղծ մարգարեներ և այլ «կենդանիներ»։
Ամբոխը քանդելու համար է։ Քանդել, փակել, վերացնել․ սա՛ է ամբոխի կարգախոսը։
88–ին ամբոխի սիրելիներից մեկը Խաչիկ Ստամբոլցյանն էր։ Գթության այդ կեղծ ռահվիրան ու բնության ֆեյք բարեկամը պահանջում էր փակել «Նաիրիտը», որ, իբր, եռագլուխ երեխաներ չծնվեն և Հայաստանը փրկվի։ Նրա նմանները խաբում էին, թե, իբր, «Նաիրիտը» կարող ենք փակել, Ջերմուկի հանքային ջուրը ծախել ու լավ ապրել։ Իրականությունը լրիվ հակառակ պատկերն ապահովեց։ Ինչ մնում է «Նաիրիտ» գործարանին, ապա այն թալանվեց, ոչնչացվեց և հիմա հազար խելոք հավաքվել են ու չեն կարողանում ներդրումներ գտնել՝ ռազմավարական նշանակության այդ գործարանը վերականգնելու համար։ Մի Խաչիկի տված վնասը մինչև հիմա զգացնել է տալիս։
Ստամբոլցյանի նմաններն էին, որ պահանջում էին Մեծամորի ատոմականը փակել՝ բնապահպանական նպատակով։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակը ստացվեց։ Ատոմակայանը փակելուց հետո Հայաստանում բնապահպանական աղետ արձանագրվեց․ մարդիկ հոսանքի բացակայության պայմաններում տաքանալու համար ծառերի լայնամասշտաբ հատումներ իրականացրեցին։
Ու ոչ մեկը պատասխանատվության չկանչեց Խաչիկ Ստամբոլցյանին ու նրա կոլեգաներին, չպատժեցին դրանց՝ պետության ու ժողովրդի գլխին աղետ բերելու համար։ Այդ անպատժելիությունն է, որ նոր ստամբոլցյաններ է ծնում մեր օրերում։ Դրանք Խաչիկի պես կրկին բնապահպան են խաղում և պահանջում փակել, քանդել, ավիրել։
Օրերս Սոտքի ոսկու հանքավայրի դեմ բողոքին հնչեղություն տալու համար նիկոլություն էին արել Գեղամայի բնակիչները։ Նրանք փակել էին ռազմավարական նշանակության ճանապարհը և բնապահպանական պահանջներ էին ներկայացնում։ Մի կողմ թողնենք, որ հանքը տասնյակ տարիներ է շահագործվում և զարմանալի է, որ միայն հիմա են բնապահպանական խնդիրներ նկատել գյուղի բնակիչները։ Նրանք, հավանաբար, ազդվել են Ամուլսարի տարածքում «բնապահպան» աշխատողների վարքագծից ու կառավարության հանցավոր անտարբերությունից։ Կամ էլ՝ գործ ունենք հանքից «փող կպցնելու» բենդերական վարքագծի հետ։
Եթե այս գիծը շարունակվի, ապա Հայաստանի բոլոր հանքերը փակելու պահանջով կարող են մյուս տեղերում էլ բողոքել, բայց այդ դեպքում պետք է իմանալ, որ ունենալու ենք մեր տնտեսության, բանակի ու ի վերջո պետության վերացում։ Միայն Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու նման հեռանկարը։ Պատահական չէ, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարիստների մեջ լիքն են թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները։ Սոթքի հատվածում սորոսաթուրքական շրջանակները դեռ չեն հայտնվել և դեռ չեն փորձել գողանալ Գեղամայի շուստրի–մոլորյալների էմոցիաները, բայց երբ դրսից ֆինանսավորումը լինի, չկասկածեք, որ «բնապահպանները» այդտեղ էլ «բուդկա» կդնեն և ստամբոլցյանություն կանեն։ Նիկոլ Փաշինյանի ամուլ կառավարության առկայությամբ ամեն ինչ էլ հնարավոր է։
Խաչիկ Ստամբոլցյանի վերադարձը

Պետրոս Ալեքսանյան