Լրահոս

19.08.2020 11:45


Հրազդան քաղաքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից Mercedes-ի 37-ամյա վարորդը մահացել է

Հրազդան քաղաքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից Mercedes-ի 37-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 19-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Գ․ Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 17-ին Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Վերջինս վարել էր Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Օգոստոսի 17-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Ա․ Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գ․ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes-ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Մ․ Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Ս․ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը