Լրահոս

19.08.2020 11:06


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 056-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1082-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 226, փաստացի բուժվողներինը՝ 5748: Մեկ օրում արվել է 1906 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 188 567 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը