Լրահոս

19.08.2020 10:02


Կրակոցներ՝ Երևանում. Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Կրակոցներ՝ Երևանում. Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Օգոստոսի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է https://shamshyan.com/hy/article/2020/08/18/1162551/-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել են արնանման հետքեր:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

Ոստիկանները մոտավոր գիտեն նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը:

Վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից:

Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հերացի փողոցում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել են արնանման հետքեր և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ, քանի որ փորձաքրեագետները հայտնաբերել են նաև կրակոցի արգասիքների նմանվող հետքեր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը