Կարծիք

18.08.2020 20:59


2020-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձանց քանակը նվազել է

2020-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձանց քանակը նվազել է

2020-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձանց քանակը նվազել է:

Մինչդեռ արձանագրվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ավելի շատ դեպքեր՝ 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց:

Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար):

Ահա հակասություն՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը:

Չնայած կարելի է և հակասություն չտեսնել:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը