Ժողովուրդը չի ուրախանում, այլ ցնծո՜ւմ է... պաշտոնյաների պրեմիաների համար
Նիկոլ Փաշինյանը չի դադարում ուրախացնել ժողովրդին: Բայց կարծում է, որ բավարար չէ այդքանը, ու պետք է ուրախության նորանոր առիթներ ու հորդորներ հղել:
Այն օրը հայտարարեց, որ մի՞թե այդքան աշխատանքից հետո դեռ հարցնողներ կան, թե ինչո՞ւ են զանազան-զարմանազան պաշտոնյաները պարգևավճարվում: Ի դեպ, վերջին պարգևավճարային հանգամանքը, որ գրավեց հանրության ուշադրությունը, այն էր, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Մեսչյանը դրանից առաջ 1,8 միլիոնի կարգի պարգևավճար էր ստացել: Այս դեպքում աշխատանքի պահը կարծես դուրս է գալիս, մնում է ենթադրել, որ նա էլ... հրաժարականի համար է պարգևավճար ստացել: Իսկ ի՞նչ վատ է, որ...
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդս պիտի ուրախանա, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք այդ պարգևավճարներով են ապրում, պարզ ասած՝ տուն-տեղ պահում: Դե իհարկե, դա անմիջապես երևում է նույն այդ նախարարների հագուկապից ու ավտոներից: Խեղճերը հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Ու նկատենք, ժողովուրդը ոչ միայն ուրախանում է (ուրախանա՞լը որն է), այլ ուղղակիորեն ցնծում: Մարդիկ հազարներով խնդրագրեր ու դիմումներ են հղում «սիրելի վարչապետ Փաշինյանին»՝ պահանջելով անհապաղ կրկնապատկել պատգամավորներին ու մնացյալ իշխանավորներին, հատկապես նախարարներին ու մարզպետներին տրվող պարգևավճարների չափը: Իսկ իշխանական խմբակցությունից մի պատգամավոր, ասում են, որ նեղ շրջապատում հայտարարել է, որ կինքնահրկիզվի, եթե նախարարների պարգևավճարները չքառապատկվեն կամ ամեն ամսվա փոխարեն չդառնան ամենշաբաթյա:
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե պարգևավճարելը ճիշտ որոշում է, դա ի՛ր որոշումն է ու, որ նախարարների՝ պարգևավճար ստանալը նաև ժողովրդի պատիվն է: Այս վերջինն ասվում է այն իմաստով, թե իրենք՝ վարչապետը, նախարարներն ու մնացյալ քայլաշքախումբը «ժողովրդի ծառաներն» են, ժողովուրդը գործատուն է: Ու գործատուի պատիվն է, թե իր ծառային ոնց է նայում:
Մի խոսքով, «Տերն ու ծառան» սիքվել, այսպես ասած:
Բայց, այ թե ինչն է հետաքրքիր: Այդ ո՞վ է տեսել, որ ծառան գործատիրոջից լավ ապրի, ավելի բարվոք, բազմապատիկ ավելի կուշտ ու կուռ, հարյուրապատիկ ավելի եկամուտ ստանա: Ո՞ր գործատուն նման ծառա կամ ծառաներ կհանդուրժի: Դրանք ծառանե՞ր են, թե՞ տնաքանդներ: Եվ, եթե նախկին ծառաները ձեռնաքաշություն էին անում կամ դրա մեջ մեղադրվում, հետևո՞ւմ է դրանից, որ այս «նոր» ծառաներին պետք է օրնիբուն կերակրել, որպեսզի...
Չէ, բայց սարկազմը դեռ մի կողմ: Նախարարների եկամուտները քանի՞ անգամ են ավելացել: Հսկայական աշխատավարձ, գումարած՝ առնվազն այդ աշխատավարձի չափ պարգևավճար: Իսկ թոշակառուների՞ թոշակները... ավելացել են մի քանի հազար դրամով: Այն էլ, նկատենք, որ ապրանքներն էլ են նաև թանկացել: Իսկ ուսուցիչների՞ աշխատավարձը քանի հարյուր անգամ է ավելացե՞լ: Կասե՞ք, պարոնայք աղա-ծառաներ:
Իրականում, հենց իշխանականներն էլ բացահայտել են շարունակաբար պարգևավճարվելու «սարսափելի գաղտնիքը»: «Թավշյա» նորիշխանավոր երևելիներից մեկը խոստովանել էր, չէ՞, որ իրենք նվիրյալներ չեն, այլ պրոֆեսիոնալ աշխատողներ, իսկ պրոֆեսիոնալներին պետք է պրոֆեսիոնալ պրեմիաներ տրվեն, թե չէ հանկարծ կթողնեն-կգնան, իսկ ժողովուրդը սովից ու վշտից կկոտորվի: Բա կարելի՞ է:
Մյուս կողմից, պարգևավճարների երևույթը միանգամայն շաղկապվում է «օրինական կաշառքի» փաշինյանական ընկալումների հետ: Նա հաճախ է այդ հնարքը գործածել ու տարբեր իրավիճակներում:
Գուցե հիշողներ կլինեն, որ 2017-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր... հետո Երևանի բյուջեից ընտրակաշառքի չափ կամ ավելի փոխհատուցում տալ այն ընտրողներիտն, ովքեր ընտրակաշառք չեն վերցնի:
Հետո «թավշյա» հարայհրոցի օրերին ոստիկաններին էին կաշառք-պարգևատրում խոստանում իրենց կողմն անցնելու համար:
Այս ընթացքում իր իսկ հարուցած «սահմանադրական ճգնաժամը» լուծելու, պարզ ասած՝ Սահմանադրական դատարանն իր կոշիկի տակ դնելու նպատակով Նիկոլ Փաշինյանն էլի օրինականացված կաշառք առաջարկեց ՍԴ դատավորներին՝ թողնել-հեռանալու դիմաց: Հաղթեց ՍԴ դատավորների արժանապատվությունը, իսկ Փաշինյանի իշխանության այդ առաջարկը խարանի նման մնաց «թավշապետերի» վրա, ընդմիշտ:
Այնպես որ, նախարարներ-մախարարները և այլ թավշապաշտոնյաներն ու պատգամավորներն, ըստ էության ոչ թե պարգևավճարներ են ստանում, այլ Փաշինյանի կողքին լինելու փոՂհատուցում: Վաղը, մյուս եթե սմքի «սնուցման» այդ երակը, ապա նրանք նոր «տերեր» կփնտրեն: Սրա մասին էլ չարժե մոռանալ:

Արմեն Հակոբյան