Կարծիք

18.08.2020 16:14


Ինչու Ծաղկաձորը չի որոշում անկախանալ Հայաստանից

Ինչու Ծաղկաձորը չի որոշում անկախանալ Հայաստանից

Դիտելով, թե ինչ է կատարվում Ամուլսարում, ինչ է կատարվում հանքի շուրջ, ինչպես են որոշ թափթփուկներն իրենց թույլ տալիս արհամարհել պարետի որոշումները՝ առամց դիմակների հանրահավաքներ անել, առանց սոցիալական հեռավորություն պահելու իրար գլխի հավաքվել։ Էլ չեմ ասում, որ թույլ են տալիս առհամարհել դատարանի որոշումը, նախարարության թույլտվությունը և փակում են դեպի հանք տանող ճանապարհը։ Փաստորեն Ամուլսարը անկախ է Հայաստանից, այնտեղ մեր իրավակարգորումները չեն գործում։

Թրաշամանուկ քայլիստները և վարչապետը չեն հասկանում, թե սա ինչ ական է պետության տակ։

Հիմա կարող է նենց լինել, որ, օրինակ, Ծաղկաձորում որոշեն, որ «տակ ի տակ» տուրիստ կունենան ու որոշեն իրենց մասով անկախանալ Հայաստանից ու հարկ չվճարեն պետ. բյուջե։ Իսկ ինչու մեկը կարող է առհամարհել դատարանի որոշումը, իսկ մյուսը՝ չի կարող առհամարհել հարկայինին ու ՊԵԿ-ին։

Ունակ չլինելով որոշում կայացնել, Նիկոլը գիտակցաբար, թե ոչ, բայց քայքայում է պետականության հիմքերը։ Էլ ինչ պետություն, եթե օրենքը բոլորի համար չէ։

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը