Կարծիք

18.08.2020 15:15


Կարո՞ղ է կորոնավիրուսի համաճարակը «վեշերները հավաքել», փախել է շունչը պահած Քրիստոսի երկրորդ գալստյանն սպասող մեր երկրից, վրաներս խաբար չկա

Կարո՞ղ է կորոնավիրուսի համաճարակը «վեշերները հավաքել», փախել է շունչը պահած Քրիստոսի երկրորդ գալստյանն սպասող մեր երկրից, վրաներս խաբար չկա

Կարո՞ղ է կորոնավիրուսի համաճարակը «վեշերները հավաքել», փախել է շունչը պահած Քրիստոսի երկրորդ գալստյանն սպասող մեր երկրից, վրաներս խաբար չկա։

Ապրիլի 4-ին, երբ վարչապետի փոխարինիչ աշխատող Փաշինյանը որոշեց խստացնել արտակարգ դրության ռեժիմը` սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, անցակետեր դնել մարզերի «սահմանագծերում», «փակել» տնտեսությունը և այլն, գրանցվել էր կորոնավարակի 36 նոր դեպք։

Օգոստոսի 15-ին վարակակիրների թիվն ավելացել է 196-ով, 16-ին` 168-ով, կիրակի օրվա ցուցանիշը թեստերի քչության պատճառով բաց ենք թողնում, այսօր ունեցել ենք 145 նոր դեպք։

Իսկ ի՞նչ է անում վարչապետի փոխարինիչը։ Վերադարձել է իր «հեղինակային» թեզին` «կորոնավիրուսն ում շունն է, որ, պինցետով կքերենք, արաղով կախտահանենք». բրիգադիր Սիսակի «դուխով» գլխարկը գլուխը քաշած` շրջում է Գեղարքունիքի մարզի գյուղարանքներով, մարդկային կուտակումներ ստեղծում իր շուրջ ու գլուխ գովում, ինչպես մարտի առաջին տասնօրյակում էր մարզից մարզ ընկած` «այո» քարոզում, մինչ աշխարհը, այդ թվում`հարևան Վրաստանը, կռիվ էր տալիս վարակի դեմ։

Արդյունքը եղավ այն, որ մենք առաջինն ենք տարածաշրջանում, և ոչ միայն տարածաշրջանում, մեկ միլիոն բնակչին ընկնող վարակակիրների թվով, և ավելի քան 40 անգամ առաջ ենք անցել դրացի վրացիներից։

Հիմա որ տարածաշրջանային, և ոչ միայն տարածաշրջանային նոր ռեկորդ սահմանենք, մեղավորը էլի ժողովո՞ւրդն է լինելու, թե՞ ասֆալտի վարչապետ, համատեղության կարգով Հիսուսի տեղապահ աշխատող Նիկոլ Ենոքավանցի Փաշինյանը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը