Քաղաքական

18.08.2020 14:05


Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ։ Պաշտպանները դատարանին ներկայացրին բժշկական փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ հունվարի 15-ին փոխվեց։ Նրա առողջական վիճակն այդ օրերին ծայրահեղ ծանր էր. գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Գրիգորյանի պաշտպանները դատարանին մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի բուժում ստանա արտերկրում, սակայն դատարանն այդ միջնորդությունները մերժել է։ Ըստ փաստաբանների՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը