Լրահոս

18.08.2020 10:53


9 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41 846-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1077-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 327 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34 982, փաստացի բուժվողներինը՝ 5787: Մեկ օրում արվել է 1067 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 186 661 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը