Կարծիք

18.08.2020 10:40


Նիկոլ «մարգարեի» պոպուլիզմը

Նիկոլ «մարգարեի» պոպուլիզմը

Նիկոլ «մարգարեի» պոպուլիզմը չունի սահմաններ և քանի որ նա չունի կրթություն, կարդալ չի սիրում և ամեն բան անում է ելնելով իր լսածից կամ սահմանափակ պատկերացումից, նույն կերպ էլ վարվել է «Աստվածաշնչի» հետ։

Եվ այսպես, այս արկածախնդիր սուտ մարգարեն, մշտապես դիմում է որոշ «մետամակարդակների», իր կերպարը կայացնելու նպատակով, սակայն գործով անում դիամետրալ հակառակը։

Իր ամբողջ իշխանության ժամանակաշրջանում Նիկոլ «մարգարեն» արեց ամեն բան, Հայ Առաքելական Եկեղեցու դերը փոքրացնելու, նվաստացնելու և հնարավորինս վերացնելու համար։ Սակայն շարունակաբար խոսում է Հիսուս Քրիստոսից, մեկ՝ սեփական անձը համեմատելով «Փրկչի» հետ, մեկ էլ, արդեն հիմա՝ կոչ անելով սպասել նրա երկրորդ գալստյանը։ Հա, մոռացա, այն փաստի մասին, որ ԱԱԾ-ին հանձնարարեց գտնել սատանային։

Արդյո՞ք սրանով նա չի ուզում դուր գալ Հայաստանում գործող բոլոր մնացած դեստրուկտիվ սեկտաների ներկայացուցիչներին, կամ էլ չի հանդիսանում այդ սեկտաներից մեկի ներկայացուցիչ... Հարցս հռետորական է, սակայն հետևելով գործերի ընթացքին բավականին ակտուալ։ Այս դեպքում Նիկոլ «մարգարեն» պետք է հաշվի առնի նաև Հայաստանում առկա «սատանիստներին» և նույնպես չանտեսի նրանց՝ հրաշունչ փսեվդոկրոնական լոզունգներ հնչեցնելով։

Իսկ իրականում... Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսի երկրորդ գալստյան օրերին...

«Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Մատթ. ԻԴ 29, Հովել Բ 10):

«Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ ու բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30):

«Լսելու եք պատերազմների ձայներ ու լուրեր…, պիտի լինեն սով, համաճարակ, երկրաշարժեր, բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (տե՛ս Մատթ. ԻԴ 6-13):

Հա, մեկ անգամ էլ կրկնեմ, որ ըստ Մաթէոսի սուտ մարգարեներ են գալու, դա Հիսուսի երկրորդ գալստյան նշաններից մեկն է... սուտ մարգարեներին մի խաբնվեք ժողովուրդ՝ «ԶԳՈւՅՇ ԿԱՑԵՔ ՍՈւՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՑ, ՈՐ ՁԵԶ ՄՈՏ ԿԳԱՆ ՈՉԽԱՐԻ ՀԱՆԴԵՐՁՈՎ, ԻՍԿ ՆԵՐՔՈւՍՏ ՀԱՓՇՏԱԿՈՂ ԳԱՅԼԵՐ ԵՆ» (Մատթեոս 7.15-16)։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը