Լրահոս

17.08.2020 17:24


Ի՞նչ անել հայմորիտի դեպքում

Ի՞նչ անել հայմորիտի դեպքում

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների (ԼՕՌ) ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանին դիմող յուրաքանչյուր բուժայցելու ստանում է լիարժեք ու արդյունավետ բուժօգնություն, արժանանում սրտացավ ու բարեհամբույր վերաբերմունքի։ Այստեղ աշխատում են, որ Դուք լավ լսեք և ազատ շնչեք։

Չկարողանալ քթով ազատ շնչել, նշանակում է ապրել կիսով չափ․ կորցնել աշխարհի հոտերն ու համերն զգալու հնարավորությունը։ Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել տարբեր սուր շնչառական հիվանդությունները (ՍՇՀ), հայմորիտները, քթի պոլիպները։ Կորոնավիրուսը ստիպեց, որ բոլորս անգիր անենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններն ու դրանց բուժման մեթոդները։ Բայց քիթ-կոկորդի այլ հիվանդություններ ևս, որոնք իրենց ախտանշաններով նման են ՍՇՀ-ներին ու պակաս վտանգավոր չեն։ Այդպիսին են հայմորիտները։ Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով։ Հայմորիտի ժամանակ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։ Գանգատները լինում են նաև ուժեղ ցավեր այտոսկրերի ու ճակատի շրջանում, որոնք ուժեղանում են կռանալիս, թարախի հոտ քթից ու քթի փակվածություն։ Բժիշկ Ղարիբյանի խորհուրդն է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել ու հնարավորինս շուտ դիմել բժշկի․ «Ժամանակին չբուժված հայմորիտը կրկնակի բարդությունների պատճառ է դառնում ախտահարելով աչքերը, ականջները, բացասական ազդում տեսողության ու լսողության վրա։ Ավելի վատթար դեպքերում այն կարող է առաջացնել մենինգիտ»։

117799488_738080260367064_8301071212664054922_n

Ամեն դեպքում եթե մարդը սկսել է ոչ լիարժեք շնչել, պետք է դիմի ԼՕՌ բժշկի՝ լիարժեք ու վերջնական բուժում ստանալու համար։ Ազատ շնչառությանը կարող են խանգարել նաև պոլիպները և ադենոիդները։ Պոլիպները լորձաթաղանթի գերաճ են, որոնք առաջանում են հիմնականում էթմոիդալ խորշիկներում, և ուղեկցվում են ալերգիկ ռինիտներով և բուժվում են էնդոսկոպիկ միջամտությամբ, որից հետո պացիենտը 6 ամիս գտնվում է ԼՕՌ բժշկի հսկողության ներքո։ Իսկ ադենոիդները, որ ժողովուրդի մեջ հայտնի են որպես քթի միս, կարող են խանգարել ազատ ծնչել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Դ․ Ղարիբյանին իր բազմամյա պրակտիկայի ընթացքում բավական հաճախ այդ խնդրով դիմել են հենց մեծահասակներ․ «Մարդիկ երկար ժամանակ տանջվել են՝ կրելով վատ շնչառության բացասական հետևանքները, առանց կասկածելու, որ ադենոիդ ունեն։ Եվ բուժումից հետո զգալիորեն բարելավել են իրենք կյանքի որակը․ երբ սկսում ես ավելի ազատ շնչել, կյանքն ու աշխարհն էլ ավելի ազատ ու սրտաբաց ես ընդունում»։ Երեխաների դեպքում ադենոիդի հեռացումն էլ ավելի ակնհայտ դրական ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի, անգամ առաջադիմության վրա, երեխան դառնում է ավելի կայտառ և կենտրոնացած։ Նույն դրական փոփոխությունը ծնողները նկատում են նաև նշիկների հեռացումից հետո։ Նշիկները հեռացնում են նաև մեծահասակները, բայց թե մեծերի, թե փոքրերի նշիկների հեռացումը պետք է ունենա ցուցումներ, որոնք կարող է տալ միայն փորձառու բժիշկը․ «Եթե առկա է նշագեղձերի վիրուսային կամ հազվադեպ նաև բակտերիալ քրոնիկ բորբոքում (տոնզիլիտ), երեխան հաճախ է հիվանդանում անգինայով (երեխաները՝ տարեկան 7-ից ավելի անգամ, պատանիներն ու երիտասարդները՝ 5 անգամ, միջին տարիքի մարդիկ՝ 3 անգամ), նշագեղձերը այնքան են մեծացել, որ փակել են կոկորդի լուսանցքը, քմային աղեղների և նշիկների միջև առաջացել են կպումներ, սեղմելիս երևում է թարախի ձևափոխված արտադրություն և քսուքային հետազոտությունը ցույց է տալիս ստրեպտոկոկ, ապա պետք է նշիկները հեռացնել»։

118014910_4202017593202030_1097172469184168203_n

Երեխաների նշագեղձերը կարելի է հեռացնել 4 տարեկանից, իսկ մեծահասակներինը՝ մինչև 63 տարեկանը։ Նշիկների հեռացման առաջին ցուցումը, ինչպես տեսանք նշիկաբորբն է՝ տոնզիլիտը։ Տոնզիլիտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը բժիշկ Ղարիբյանը տպավորիչ բնութագրում է այսպես․ «Այն կրծում է սիրտը, լիզում հոդերը․ քրոնիկ նշիկաբորբը հաճախ մեծահասակների սիրտանոթային և հոդային տարբեր խնդիների առաջացման պատճառ է դառնում։ Բացի այդ տոնզիլիտը հաճախակի անգինաների պատճառ է, դա էլ իր հերթին կարող է ախտահարել տարբեր օրգան համակարգեր, ու ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին։ Հիմա մարդիկ ավելի տեղեկացված են, ու թույլ չեն տալիս, որ հիվանդությունը հանգեցնի հոդերի ախտահարման, գիտակցում են բարդությունների հավանականությունը ու ավելի վաղ են դիմում մեզ»։

117961658_605189086809644_2919521693488672533_n

Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Աղբյուրը՝ Առողջապահական համակարգ /Mednews.am/

Այս խորագրի վերջին նյութերը