Լրահոս

10.04.2009 12:00


Վրաերթ Արտաշատում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ապրիլի  9-ին ժամը 21.40-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ավտովթար է տեղի ունեցել Արտաշատի Օգոստոսի 23-ի և Աթաբեկյան փողոցների խաչմերուկում:

Դեռևս չպարզված հանգամանքներում' «Մերսեդես» մակնիշի 16 ՕՍ 040 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել միջին ճնշման գազատարին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը' Արտաշատի բնակիչ, 1977 թ. ծնված Հայկ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ նույն քաղաքի բնակիչներ' 1965 թ. ծնված Մաքսիմ Ղուկասյանը, 1956 թ. ծնված Նազիկ Գալստյանը և Բուրաստան գյուղի բնակչուհի, 1933թ. ծնված Օֆիկ Գալստյանը ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

  Հրշեջ-փրկարարների ուժերով վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ տուժածները տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:

 

Այս խորագրի վերջին նյութերը