Երևանում հեռուստաաշտարակի մոտ գտնվող ձորակում հայտնաբերվել է խեղդամահ արված երիտասարդ աղջկա դի
Այսօր` օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։