Ադրբեջանը՝ օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և «Ազերկոսմոս»ԲԲԸ-ն, «Azersky» սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրև թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին:
Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի և տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը` իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու և «հավաստիոության» նոր, կեղծ պատկեր ստանալու համար:
Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիևի կողմից հաստատվել է «Azersky»-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված ևս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում և Նախիջևանում:
Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի և միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով:
Փաստացի Ադրբեջանն, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում և հարևան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները:
Հետևաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության և մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են:
Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, և կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ և օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից