Տավուշի մարզում 20-ամյա վարորդը 07-ով բախվել է երկաթե արգելապատնեշին. վիրավորներին դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները
Oգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում, Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: