Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 057, մահացության ցուցանիշը՝ 276:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան-14 057
2. Ռուսաստան-6323
3. Իրան-4080
4. Ադրբեջան-3371
5. Թուրքիա-2952
6. Վրաստան-335
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան-276
2. Իրան-233
3. Ռուսաստան-107
4. Թուրքիա-71
5. Ադրբեջան-50
6. Վրաստան-4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16896, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41 663 է, մահվան դեպքերինը՝ 1061:
Մեկ օրում առողջացածների թիվը 100 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34,584, փաստացի բուժվողներինը՝ 6018 (մեկ օրում ավելացել է 66-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Աղբյուրը՝ tert.am