Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (տեսանյութ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը Հայ եկեղեցու հինգ մեծ տոներից չորրորդն է և Աստվածամորը նվիրված յոթ տոներից ամենահինը։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնակատարության օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնում:Օրհնվում է նաև ամբողջ բերքը:
Հայ եկեղեցին խորը հարգանք և ակնածանք է տածում Աստվածամոր հանդեպ՝ ընդգծելով Նրա մաքրությունը, անզուգական խոնարհությունը, առաքինի պահվածքը և նվիրվածությունը: Հայ կնոջ համար Սուրբ Կույսը բարեպաշտ և նվիրված մոր՝ ընտանեկան սրբության պահապանի մարմնավորումն է:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Սուրբ պատարագ է մատուցվում Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:
Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (տեսանյութ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը Հայ եկեղեցու հինգ մեծ տոներից չորրորդն է և Աստվածամորը նվիրված յոթ տոներից ամենահինը։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնակատարության օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնում: Օրհնվում է նաև ամբողջ բերքը: