Կարծիք

16.08.2020 07:58


Այսօր էլ հայաստանյան տիրույթում կա Գորբաչովի նման քայքայիչ գործունեությամբ մեկը, ով խոսում-խոսում` ոչինչ չի արտահայտում

Այսօր էլ հայաստանյան տիրույթում կա Գորբաչովի նման քայքայիչ գործունեությամբ մեկը, ով խոսում-խոսում` ոչինչ չի արտահայտում

Ժամանակին մի «խոստումնալից, երիտասարդ» առաջնորդ կար, ով մարդկանց ազատ և նորացված կյանք էր խոստանում, և հարցազրույցների ժամանակ ժամերով խոսում` միտք չէր արտահայտում: Նրա անունն էր Միխայիլ Գորբաչով:

Այսօր էլ հայաստանյան տիրույթում կա մեկը, շատ ավելի փոքր մասշտաբով, բայց նմանատիպ քայքայիչ գործունեությամբ մեկը, ով խոսում-խոսում` ոչինչ չի արտահայտում: Այս նորի անունը Փաշինյան Նիկոլ է:

ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ոչ մի հարցի կոնկրետ պատասխանը չհնչեց: Ոչ կորոնավիրուսի մասին, ոչ ղարաբաղյան խնդրի մասին այդպես էլ պարզ չդարձավ` ինչ ճանապարհով է գնում ՀՀ կառավարությունը: Արդյոք կա այդ ճանապարհը, թե օդից կախված օրորվում ենք անորոշության մեջ:

Անորոշություն, որը ազգային պետությունը հավասարեցնում է հողին, որակապես փչացնում անհատի և հասարակության մտածելակերպը, հիմնահատակ ավերում մարդկային ճիշտ արժեհամակարգը, բերում ու մեր վզին փաթաթում կապիտալիզմի ամենապոպուլիստական, ամենակեղտոտ, ամենավայրենի ու հակամարդկային տեսակը: Դա այն է, որ հայրենիքը կարելի է հարմար գնով վաճառել, թքած թե ում, թքած թե ոնց, միայն թե գրպանդ փող լցվի, միայն թե կինդ գոհ մնա: Ռաիսա Մաքսիմովնայից մինչև Աննա Հակոբյան` մոլեգնում է կապիտալի տիրապետությունը:

Նիկոլը շարունակում է Գորբաչովի գործը, և ուրեմն արժանանալու է սերունդերի հավերժական անեծքին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը