Ի՜նչ մի լուրջ դեմքով քննարկում եք` Բի-բի-սի-ի հետ Նիկոլի «ծանր խոսակցության» ի՛նչն էր վատ, ինչը` ավելի վատ, ինչը` շատ վատ, ինչը`անտանելի և ուղղակի ամոթալի ազգը «միջազգային հարթակներում» ներկայացնող անձի համար։
Մեկին «ազգային» սույն թյուրիմացության անգլերենը դուր չի եկել, մյուսին` որ առանց կարմրելու ստում էր 2018-ի «ոչ բռնի, թավշյա» իշխանահեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված «առանց սահմանների դեմոկրատիայի» (Վլադիմիր Գասպարյանը կասեր` дерьмократия-ի), դատական իշխանության «աննախադեպ անկախ» լինելու, ընդդիմության` ավելի քան երբևէ «ազատ, անկաշկանդ ու ապահով» գործելու, Սահմանադրական դատարանը «կատարելության» հասցնելու մասին։ Երրորդը դժգոհ է, որ հաղորդավարին տեղը չի դրել Արցախի հակամարտության վերաբերյալ սադրիչ հարցեր տալու համար, «մոռացել» է կամ չի ցանկացել խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, և այլն, և այդպես շարունակ։
Ու բոլորն են «ճիշտ են դժգոհում»։ Բայց, կներեք, Պողոսից ավելի Պողոս «ազգընտիրից» ավելի՞ն էիք սպասում։ Նա այն էր, ինչ կա` ոչ ավել, ոչ պակաս, ասում էր այն, ինչ գիտի, ինչ կարող է` իր գրագիտության, սահմանափակ մտահորիզոնի և ինտելեկտուալ կարողությունների, ամեն ինչի ու ոչնչի մասին մակերեսային պատկերացումների չափով. հո իր ստվերից վերև չէ՞ր թռչելու։
Կարևորը` դուխը տեղն էր, մնացածը` հե՛չ...

Կարևորը` դուխը տեղն էր։ Մնացածը` հեչ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից