Կարծիք

15.08.2020 19:40


ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն:

Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց #ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս #ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։

«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում:

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը