Լրահոս

15.08.2020 19:05


Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Ա. Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Մ.Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը