Կարծիք

15.08.2020 16:50


Երևանը ձեր խոպանը չի, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար

Երևանը ձեր խոպանը չի, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար

Եթե շատերի համար նորմալ է, որ երկու տարի առաջ Մեսչյանը եկավ ու դատարկ խոստումներ տվեց իսկ էսօր գնում է առանց պատասխան տալու, ինձ համար, որպես կուսակցության ղեկավար ում կուսակցությանը այդ նույն ժամանակ ընտրեց 850 երևանցի` նախընտրելով թավշյա թեկնածուին և տալով նրան 80% ձայն նորմալ չի:

Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր ես շնորհակալ եմ 850 արժանապատիվ երևանցիներից, որոնք չվախեցան էդ բարդ ժամանակներում և սատարեցին մեզ:

Մենք սուտ խոստումներ չենք տվել իսկ ձեր թավիշը տվել է, մետրոն ու ճոպանուղին, տրանսպորտի բարեփոխումներ, ինչ ասես որ չխոստացան Հայկոն ու Մեսչյանը իսկ էսօր երկու տարի անց չկատարած խոստումներով Մեսչյանը գնում է դատարկ և ոչինչ չարած:

Բա լավ էս 80%-ից գոնե մի մարդ չկա՞ հարց տա բա ուր՞ առանց մետրո, բա 2019 մետրոն պետք է բացվեր, պարոն Մեսչյան, ուր՞, էս սենց եկար,խաբեցիր ու թռար հա՞: Երկու տարվա միակ արածդ «Հայրենիք» կինոթատրոնի սուտի գծանշումն էր հա՞, որը կրկին չեղարկվեց:

Ամոթ ունեցեք ներողություն խնդրեք ձեզ հավատացող մարդկանցից:

80% տոկոս Հայկո ընտրած «հպարտ» երևանցիներ դե խոսեք տեսնեմ, ուր՞ է ձեզ խոստացած քաղաքը։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը