Լրահոս

15.08.2020 12:13


Ճամբարակում 39-ամյա «Զազոն» հրացանով կրակել է իրեն պատկանող կարտոֆիլի հանդամաս մտած հարևանի «Զոզո» հորթի վրա

Ճամբարակում 39-ամյա «Զազոն» հրացանով կրակել է իրեն պատկանող կարտոֆիլի հանդամաս մտած հարևանի «Զոզո» հորթի վրա

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Գեղարքունիքի մարզում, ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանւթյան Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի «Կալեր» կոչվող հանդամասում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները կարողանում են հայտնաբերել կրակողին, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները։

Պարզվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Ա․ Լազարյանը իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է իրեն պատկանղ «Կալեր» կոչվող կարտոֆիլի հանդամաս մտած Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Ա․ Զազյանին պատկանող հորթ՝ «Զոզոյի» որովայնի հատվածին, ինչի հետևանքով հորթը վիրավորվել է։

Հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկ առջև խոսել, ասում էին. «Եթե Ճամբարակի ոստիկանները մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ հորթի վրա կրակելուց հետո հորթատիրոջ վրա էլ կրակեր։ Բայց լավ էր, շուտ հասան, ու էդ ամենը այլ ավարտ չունեցավ»։

Փատի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կրակողը գյուղում հայտնի է «Զազո» մականվամբ, իսկ հորթի անունը Զոզո է։

Այս խորագրի վերջին նյութերը