Փաշինյանը անշրջահայաց, անպատասխանատու, արտաքին աշխարհի հիմնական խաղացողների համար ոչ արժանահավատ և դիլետանտ ղեկավար է
Բոլորը մի տեսակ խոսում են վարչապետի վատ անգլերենից, բայց BBC-տված հարցազրույցի ամենաանքննադատելի մասը կհամարեի նրա անգլերենը: Փոխարենը կառանձնացնեի 2 կարևորագույն հանգամանք
1. Վարչապետը հարցազրույց է տալիս գլոբալիստական մեդիապլատֆորմի առաջատար լրատվամիջոցներից մեկին, ինչն աշխարհաքաղաքական վերակառուցումների ներկայիս տրամաբանության առանցքում խոսում է «հեղափոխության» աշխարհաքաղաքական դիրքավորվածության մասին: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, Թրամփը խուսափում է ցանկացած ձևաչափով BBC-ի հետ շփումներից:
2. Հնչեցված հարցերին վարչապետի տված պատասխանների միայն 20%-ը այն էլ որոշ վերապահումով կարելի է համարել ճշմարտանման, 30%-ը լակոնիկ գլուխարդուկոցի էր, մնացած 50 %-ը ակնհայտ սուտ՝ համեմված պոպուլիստական ճարտասանությամբ:
Ընդհանրապես, վարչապետի կամ պետական այլ պաշտոնիայի լավ կամ վատ լինելու երրորդական չափորոշիչ գուցե կարելի է համարել լեզուների իմացությունը (դրանով անհնար է չափել արհեստավարժության աստիճանը), առաջնային չափորոշիչը, սակայն, սեփական երկրի, նրա պատմության, ներկայի և ապագայի հանդեպ ունեցած տրանսցենդենտալ պատասխանատվությունն է, երկրորդայինը՝ պետական գործչի արհեստավարժությունը, նպատակաուղղվածությունը և կամքը: Առաջինի և երկրորդի բացակայությամբ երրորդը որոշիչն ուղղակի դերակատարում չունի: Եթե վարչապետը նույնիսկ հրաշալի տիրապետեր անգլերենի և էլի 10 օտար լեզուների, միևնույնն է դրանից չի փոխվելու իրականությունն առ այն, որ Փաշինյանը անշրջահայաց, անպատասխանատու, արտաքին աշխարհի հիմնական խաղացողների համար ոչ արժանահավատ և դիլետանտ ղեկավար է....
Փաշինյանը անշրջահայաց, անպատասխանատու, արտաքին աշխարհի հիմնական խաղացողների համար ոչ արժանահավատ և դիլետանտ ղեկավար է
Բոլորը մի տեսակ խոսում են վարչապետի վատ անգլերենից, բայց BBC-տված հարցազրույցի ամենաանքննադատելի մասը կհամարեի նրա անգլերենը: Փոխարենը կառանձնացնեի 2 կարևորագույն հանգամանք
1. Վարչապետը հարցազրույց է տալիս գլոբալիստական մեդիապլատֆորմի առաջատար լրատվամիջոցներից մեկին, ինչն աշխարհաքաղաքական վերակառուցումների ներկայիս տրամաբանության առանցքում խոսում է «հեղափոխության» աշխարհաքաղաքական դիրքավորվածության մասին: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, Թրամփը խուսափում է ցանկացած ձևաչափով BBC-ի հետ շփումներից:
2. Հնչեցված հարցերին վարչապետի տված պատասխանների միայն 20%-ը այն էլ որոշ վերապահումով կարելի է համարել ճշմարտանման, 30%-ը լակոնիկ գլուխարդուկոցի էր, մնացած 50 %-ը ակնհայտ սուտ՝ համեմված պոպուլիստական ճարտասանությամբ:
Ընդհանրապես, վարչապետի կամ պետական այլ պաշտոնիայի լավ կամ վատ լինելու երրորդական չափորոշիչ գուցե կարելի է համարել լեզուների իմացությունը (դրանով անհնար է չափել արհեստավարժության աստիճանը), առաջնային չափորոշիչը, սակայն, սեփական երկրի, նրա պատմության, ներկայի և ապագայի հանդեպ ունեցած տրանսցենդենտալ պատասխանատվությունն է, երկրորդայինը՝ պետական գործչի արհեստավարժությունը,
նպատակաուղղվածությունը և կամքը: Առաջինի և երկրորդի բացակայությամբ երրորդը որոշիչն ուղղակի դերակատարում չունի: Եթե վարչապետը նույնիսկ հրաշալի տիրապետեր անգլերենի և էլի 10 օտար լեզուների, միևնույնն է դրանից չի փոխվելու իրականությունն առ այն, որ Փաշինյանը անշրջահայաց, անպատասխանատու, արտաքին աշխարհի հիմնական խաղացողների համար ոչ արժանահավատ և դիլետանտ ղեկավար է....
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից