Շինարարության առաջին կիսամյակը․ ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է
Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա:
Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում:
Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն:
2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է21.9 տոկոսով:
Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ:
Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով:
Շինարարության առաջին կիսամյակը․ ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է
Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա:
Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում:
Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն:
2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է 21.9 տոկոսով:
Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ:
Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org