Կրկնակի ղալաթյալ է նա, ով ասում է. «Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված ա»
Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, գիտեք, կառավարության երեկվա նիստում էլի փայլատակեց: Ասենք, փայլատակելը ո՞րն է. շողարձակեց:
Ասում է, թե, ուշադրությո՛ւն. «Հիմա ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված ա...»:
Նախ, ոչ թե՝ «կոռումպացված ա», այլ՝ «կոռումպացված է»: Պետության վարչապետի պաշտոնում եք ելույթ ունենում, ձեր խմբագրությունում, խմբակցությունում կամ խոզախանձման տաղավարիկում չեք, բավակա՛ն է այդ «ա»-ախոսությունը, չհաշված՝ մյուս կոպիտ լեզվական սխալներն ու գավառականությունը:
Հիմնակա՛նը:
Մի կողմ դնենք ասվածի ենթատեքստը, թե՝ առաջ գողանում էին, ասում՝ կառավարությունը կոռումպացված է, բայց հիմա այդ արդարացումը չի կարող գործել, որովհետև... «ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռումպացված ա»:
«Ղալաթի» և այն անելու մասին: Օտարահունչ արտասանությամբ «ղալաթ» բառն ընդամենը նշանակում է սխալ: «Ղալաթ անելը», ըստ այդմ, բառացի նշանակում է սխալվել, բայց որպես կայուն կապակցություն, արտահայտում է «չարաչար սխալվելու» իմաստ, ասվում է որպես հանդիմանություն:
Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հանդիմանական տարբերակով չարաչար կսխալվի նա, ով կասի, թե «թավշապետի» գլխավորած կառավարությունը, իշխանությունը նույնպես կոռումպացված են:
Դե ինչ, ես այդ, պատկերավոր ասած՝ «ղալաթ անողն» եմ: Տեսնենք, թե ո՛վ է «ղալաթ անում» կամ չարաչար սխալվում:
Եվ այսպես: Հենց Նիկոլ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, թե կոռուպցիան այլևս հաղթահարված է (վարչապետության 100 օրվա հանրահավաք, 2018թ.): Դրանից երկու տարի անց ԱՄՆ-ից Հայաստան է գործուղվում կոռուպցիայի դեմ պայքարի գծով սուպեր-խորհրդական: Հարց է ծագում. եթե կոռուպցիա չկա, հաղթահարված է, ԱՄՆ-ից ինչո՞ւ է կոռուպցիայի գծով խորհրդական-վերակացու գործուղվում Հայաստան: Մեկ այլ հարց՝ փաստորեն, Փաշինյանը ընդունում է, որ կոռուպցիա կա, այն էլ՝ համակարգային, որ համաձայնում է, որպեսզի ԱՄՆ-ից հակակոռուպցիոն «մարզիչ» գա Հայաստան ու աշխատի:
Այս «բլոկի» ամենակարևոր, բայցև հռետորական հարցը՝ իսկ որտե՞ղ է այդ կոռուպցիան, որի դեմ պայքարում պիտի աջակցի կամ որի դեմ պայքարը պիտի համակարգի ԱՄՆ-ից գործուղյալ սուպեր խորհրդականը: Չլինի՞ կոռուպցիան թաքնված է Սյունիքի ամենահեռավոր գյուղի մանկապարտեզում կամ, ասենք, Չարբախի համատիրություններից մեկում: Պարզ է, չէ՞, որ կոռուպցիան կառավարության համակարգում է, իշխանության մեջ, վերին օղակներում: Եթե պերիֆերացված լիներ, երևի ԱՄՆ-ում ոչ միայն չէին նկատի, որ այն կա, այլև իսկի խորհրդական էլ չէին ուղարկի կամ ուրիշ գծով էմիսար կգործուղեին:
Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիոն նվաճումների» շարքում առաջիններից ու ամենաբացահայտներից մեկը, որ համակարգային բնույթ է կրում, այսպես կոչված «օրինականացված կոռուպցիան» է, այն է՝ պետական բյուջեի միջոցներից նախարարներին, պատգամավորներին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին շարունակաբար «պարգևավճարելը»: Ընդհանուր «պարգևագումարը», ի դեպ, հասել ու անցել է 100 միլիոն դոլարի սահմանը, կազմելով 51,9 միլիարդ դրամ (http://www.yerkir.am/news/view/200060.html):
Դա, իր բովանդակությամբ», ամենաիսկական կոռուպցիա է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով:
Հիմա ո՞վ է «ղալաթ անում», պրն. Փաշինյան:
Ինքզինքը չկոռումպացված ներկայացնող կառավարության, վարչապետի իշխանավարման ու արտակարգ դրության պայմաններում, երբ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող ներսուդուրս անել, Հայաստանից մաքսանենգ ծխախոտի գետերն են օդանավերով հոսում Ռուսաստան ու... բռնվում: Ո՞վ է պատասխան տալու այս ակնհայտ կառուպցիոն հոտ ունեցող խայտառակության համար: Դեռ չենք խոսում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հնչեցրած այլ մեղադրանքների մասին (զենքի առևտուր և շարաշահումներ, ադամանդի հետ կապված մութ գործարքներ և այլն):
Եվ ո՞վ է «ղալաթ անում», պրն. Փաշինյա՛ն:
Շարունակենք: Լավ, հենց ինքներդ շարունակեք ու «մուշտարու աչքով» տնտղեք ձեր ու ձեր «քայլաթիմի» պանծալի ներկայացուցիչների եկամուտների և ունեցվածքի՝ 2 տարի առաջվա ու այժմյան հայտարարագրերը: Բա, եթե «ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է, 30-35 տոկոս աղքատություն ունեցող երկրում ձեզ այդ որտեղի՞ց ձեր այսօրվա ավտոմեքենաները, բնակարանները, առանձնատները: Սորոս պապի՞ն է տվել, թե՞ «կախարդական փայտիկով» հաղթահարել եք աղքատությունը, որ գլխի մեջ էր...
Ի դեպ, «եթե ղալաթ կանի մեկը...», գուցե կոնկրետ բացատրե՞ք, թե վարչապետի աներձագը ի՞նչ միջոցներով է առանձնատուն գնել: Բա խի՞ Սերժի վախտ առանձնատուն չէր գնում: Ու մյուսներդ էլ, բա խի՞ Սերժի վախտ հիմիկվա ավտոներից չէիք քշում, իսկ քշած փոշեկուլն էլ ապառիկով էր...
Հա, ամենակարևոր կոռուպցիան՝ ԽԾԲ-ն: Բա եթե կառավարությունը կոռումպացված չէ, ի՞նչ գործ ունեն խորհրդարանում ու նաև գործադիր իշխանության մարմիններում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր տիկնոջ, նաև մյուս «թավշիկ-նորիշխանիկների» հարազատ-ազգական-բարեկամ-դասարանցի-«զեմլյակ»-ընկեր-ծանոթ-մոտիկները:
Այնպես որ, կրկնակի, եթե ոչ՝ բազմակի ղալաթ է արել նա, ով ասաց՝ «ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռուպացված ա»:
Կոռումպացվածը այս դեպքում մեղմ է ասված: Մանավանդ, որ այստեղ չհիշատակվեցին «թավշյա» կոռուպցիայի այլ «ղալաթագործություններ»:

Արմեն Հակոբյան