Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո օրվա պատասխանատու հերթապահ Ա․ Կարապետյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։