Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով Կոմիտասի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդի հայրը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ա․ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Ա․ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը վարորդի հայրն է։
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։