Ապրիլյան իշխանազավթումից առաջ Մարտի 1-ի «բացահայտման», ասել է թե` նենգափոխման «գլխավոր մասնագետ» Անդրանիկ Քոչարյանը, որ «խեղափոխությունից» հետո մասնագիտացել է Ապրիլյան քառօրյայի «հանգամանքների ուսումնասիրության» ոլորտում` ինքնադրսևորվում է համանուն հանձնաժողովի նախագահի ամպլուայում, ցավագին է ընդունում, երբ «նախկիններն» այս կամ այն կերպ անդրադառնում են բառացիորեն ոչնչից ստեղծված այդ «թնջուկին»։
Կա՞ մեկը, որ չգիտի կամ չի հասկանում, թե քայլարած մեծամասնությունն ինչի՞ համար, վարդագույն ի՜նչ հույսերով, երկնագույն երազանքներով, «քաղաքական», քաղաքականամերձ հաշվարկներով ստեղծեց այդ հանձնաժողով կոչեցյալը, որի լավագույն գնահատականը տվեց պաշտպանության նախկին փոխնախարար, «սահմանադրական կարգը տապալելու» փուչ մեղադրանքով ամբաստանյալի աթոռին նստած Յուրի Խաչատուրովը` չորով մերժելով դիլետանտների այդ խմբի «դատին» ներկայանալու հրավերը. ստեղծել է, որ ի՞նչ անի։
Դպրոցականին էլ պարզ է, որ դրա միակ նպատակը, պատճառը և շարժառիթը այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության վրա «կեղտ բռնելն» էր. ադրբեջանական «գերժամանակակից» տեխնիկայով զինված «հզոր» հակառակորդի դեմ «80-ականների» զենքով կռվելու, հացուջուր, բենզին, կենսապահովման տարրական պայմաններ չունենալու պատճառով «անթիվ-անհամար» զոհեր տալու առասպելը «հիմնավորելը» և սեփական կույր վրեժխնդրությանը հագուրդ տալը` սկուտեղի վրա իշխանությունն իրենց մատուցած նախկին իշխանավորներ վրա նոր գործեր թխելը։
Այն, որ Փաշինյանի, իր ընտանեկան թերթի, ՀԱԿ-ՀՀՇ-ական և նախորդ «հանցավոր ռեժիմին» իբր ընդդիմադիր այլ շրջանակների մատի փաթաթան, հերթապահ մեղադրանքների առարկա դարձած այդ թեզը սուտ էր` «ապրիլյան» հանձնաժողովի ավելի քան մեկուկես տարվա «քրտնաջան գործունեության» արդյունքում սույնը ապացուցող ոչ մի փաստ չի հայտնաբերվել, խոստովանել է ինքը` Քոչարյան Անդրանիկը. ինքն էր իրեն «կոտորում», թե բա` այդ «լուրերը» կեղծ էին, չէին համապատասխանում իրականությանը, պաշտպանության բանակն ապահովված է եղել անհրաժեշտ պարագաներով և արժանի հակահարված է տվել թշնամուն։
Այլ կերպ ասած, իրենք, մեղմ ասած, չափազանցում էին` պնդելով, որ իշխանությունների «խայտառակ չարաշահումների»` զինվորից գողացված փամփուշտների, հացուպանրի, «մայկա-տռուսիկների», արդիական տեխնիկայի պակասի հետևանքով ենք 100 զոհ և 800 հեկտարի կորուստ տվել` տապալելով «բլից-կրիկ» օպերացիան, որի միջոցով թշնամին հույս ուներ պատմության անիվը հետ պտտել և վերականգնել 88-ի ստատուս-քվոն։ Ավելին` այդ թվերն ուռճացված էին։
Հիմա պարզվում է, ճիշտ հակառակը` «ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն» ստեղծել էին, որ փակեն շահարկողների բերանը. «առանց քաղաքական շահարկումների բացահայտեն կատարվածը», վերականգնեն «նախկին իշխանության անմնացորդ ջանքերով բանակի ընկած հեղինակությունը» և վերադարձնեն հասարակության վստահությունը զինված ուժերի` բնակչության անմնացորդ վստահությունը և աջակցությունը վայելող բանակի նկատմամբ, որ այսօրվա իշխանության փայատեր սորոսական «ախպերությունը» տասնամյակներ շարունակ փութաջանորեն փորձում է վարկաբեկել, բայց ապարդյուն։
Ավելին` բանակի վարկաբեկման հեղինակային իրավունքը պատկանում է... նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որ անզգուշություն է ունեցել կրկնելու մամուլում շրջանառվող չստուգված լուրերը «ապրիլյան քառօրյայի ընթացքում Զինված ուժերի ստորաբաժանումների` վառելիք չունենալու վերաբերյալ». «Ոչ մի կերպ չփաստարկված այդ հայտարարությունների հեղինակը նախկին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որի պարզաբանումները Հանձնաժողովի անդամներն առիթ են ունեցել լսելու, այս մասին ևս կխոսվի վերջնական զեկույցի մեջ»։
«Բարեբախտաբար», իրենց տիտանական աշխատանքի արդյունքում արդարությունը հաղթել է. «Հանրությունն էլ, հանձնաժողովն էլ վստահ են, որ հայ զինվորն ու բարեխիղճ սպաները հաղթել են քառօրյա պատերազմում, սակայն թե պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որքան պատշաճ է կատարել իր առջև դրված խնդիրը, կամ առհասարակ կատարել է, թե ոչ, հանձնաժողովը ամբողջապես կներկայացնի իր զեկույցում, իսկ մինչ այդ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը»։
Այստեղ են ասել` իյա, իրո՞ք։
Ո՞նց մինչև հիմա գլխի չէինք ընկել, որ ոչ թե ծանծաղամիտ փոխխոսնակ Ալենь Սիմոնյանն էր արժեզրկում այդ հաղթանակը` տեղի-անտեղի կրկնելով, թե ապրիլյան պատերազմում մենք, այսինքն՝ հայկական կողմը տանուլ է տվել` «չի հաղթել», այլ հանրապետականները` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Իր «առաքելությունն» էլ` այն, ինչի համար ստեղծվել է հանձաժողով ասած թյուրիմացությունը, այդ նույն հաղթանակը «նախկինների ոտնձգություններից» պաշտպանելն էր, ոչ թե հաղթած գեներալների, սպաների, զինվորների հաշվին ինքնահաստատվելը, սեփական անձն արժեվորելը, սեփական որդուն բանակից փախցրած լինելով` հայրենիքի սահմանները պաշտպանող, երբեմն էլ`«հանուն ոչնչի զոհվող» տղաների մասին ճամարտակություններ տիրաժավորելը...
Չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ հանձնաժողովի «բուն նպատակը» ապրիլյան պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի` իր և իր նմանների «աննկուն ջանքերով» հանիրավի «արատավորված» բարի անունը և հեղինակությունը վերականգնելն էր, մենք` բանից բեխաբար...
Թքածը լիզելու նուրբ արվեստը

Լիլիթ Պողոսյան