Դեռ խորհրդային «հանցավոր ռեժիմից» մնացած նման մի արտահայտություն կար, տարեցները կհիշեն. «Կադրե՛րն են վճռում (որոշում) ամեն ինչ»: Ասել կուզեր, թե՝ շատ կարևոր է նախ՝ որակյալ կադրեր ունենալ, երկրորդ՝ նրանց ճիշտ տեղերում և արդյունավետ օգտագործել: Կարճ ասած, պետական շինարարության գործում առանցքային նշանակություն ունի կադրային քաղաքականությունը, որը հիմա ավելի վիրավորական՝ «մարդկային ռեսուրսների կառավարում» բառակապակցությամբ են բնորոշում:
Կարգախոսը խորհրդային շատ ու շատ ղեկավարների չի խանգարել, որ տուրք տան պատեհապաշտությանը, շողոքորթների, ընկղմվեն խնամի-ծանոթ-բարեկամ կամ պարզապես փողով պաշտոն տալու կոռուպցիայի մեջ: Ասենք, ԳՈՒԼԱԳ-յան ճամբարներում էլ, որտեղ հայտնվել են այդ կադրերից ոչ քչերը, բարաքների վրա գրված է եղել, թե՝ «Մարդն ամենաթանկ կապիտալն է»:
Լավ, իսկ ի՞նչ կադրային նորություններ կան կոռուպցիայից արդեն երկու տարի է, ինչ ձերբազատված (պաշտոնական վարկածով), «սիրո, համերաշխության» և մնացած լավ-լավ բաների Հայաստանում (ափսոս, դիմակի պատճառով չի երևում՝ մարդկանց դեմքին դեռ ժպիտ կա՞, թե՞ ամենը հավաքել է «թավշյա» հովանու ներքո գործող մի հայտնի հրատարակչություն):
Կա՛ն, կան նորություններ: Իզուր չէր, որ երկինքն այն օրը մռայլվել էր, իսկ բակի օպերհերթապահ տատիկն էլ գանգատվում էր անիծյալ հոդացավից: Լիովին առկա էին «թավշյա» կադրային նոր վերանշանակումների կանխանշանները: Եվ, ի տարբերություն «տեղական արտադրության» քաղաքական գործիչների, կանխանշանները «չքաշեցին»:
Եվ այսպես, նորություն թիվ 1. Մի կարճ ժամանակով ԱԱԾ տնօրեն պաշտոնավարած Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայկական ԱԷԿ-ի գործադիր տնօրեն: Հայկական ատոմային էլեկտրակայանի անձնակազմին արդեն ներկայացվել է նորանշանակ գործադիր տնօրեն, ԱԱԾ գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Անկեղծ ասած, վերը հիշատակված «խարհրդային անցյալից» մնացած սովորություն կար, որ ատոմակայանի տնօրենը պետք է միջուկային ֆիզիկայից էլ գլուխ հանի (մեղմ ասած), առնվազն գոնե ֆիզիկոս լինի: Բայց դա «անցյալի վերապրուկ» սովորություն է: Այժմ կարելի է նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակցին (չնայած, ԱԱԾ աշխատակցի նախկի՞նը որն է, չէ՞) նշանակել նաև ատոմակայանի գործադիր տնօրեն:
Չէ, Էդուարդ Մարտիրոսյանի դեմ, բնականաբար, ոչինչ չունենք, հիմա մարդ է, մի բարձր պաշտոնից հանել են, մեկ այլ բարձր պաշտոնի նշանակել: Կարևորը, որ «տնօրեն» բառը կա, հիմա թե ԱԱԾ-ի՞ տնօրեն է կամ ԱԷԿ-ի՞ տնօրեն, սկզբունքորեն ի՞նչ տարբերություն: Հապավման մեջ մի երկու տառ փոխվել է, էլի: Մեծ բան չէ:
Ավելին, ԱԷԿ-ի նորանշանակ գործադիր տնօրենը, պետք է նկատել, այնուամենայնիվ ճարտարագիտական բարձրագույն կրթություն է ստացել (1991-96թթ.) Երևանի ճարտարագիտական համալսարանում, որն ավելի շատ հայտնի է որպես պոլիտեխնիկ: Լավ է, ինժեներական կրթությունը լավ է, չնայած պարոն Մարտիրոսյանը, ըստ պաշտոնական կենսագրական տվյալների, տրանսպորտային ինժեներ է: Այսինքն, ԱԷԿ-ի առնվազն ավտոպարկը, կարելի է ենթադրել, միշտ կազմ-պատրաստ վիճակում կլինի, առնվազն:
Չնայած, ի՜նչ իմանաս այդ ԱԱԾ-ականներին: Շատ հնարավոր է, որ 1998-ից 2019 թվականների միջակայքում, այսինքն՝ մեծամասամբ «նախկին հանցավոր ռեժիմների» օրոք ԱԱԾ-ում ծառայելու 20 տարվա ընթացքում պարոն Մարտիրոսյանը գուցե նաև ատոմակայանի հետ է առնչվել՝ ծառայության բերումով: Եվ հետո, ենթադրենք, թե ատոմակայանը առանձնահատուկ (մեղմ ասած) ձեռնարկություն է: Ի՞նչ կարևոր է, որ տնօրենը ֆիզիկոս կամ միջուկային ֆիզիկայի մասնագետ լինի: Համ էլ նա դրա համար տեղակալներ ունի, ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ, հերթափոխի պետեր, ի վերջո:
Ի դեպ, ասացինք ԱԱԾ, քիչ էր մնում մյուս նորությունը բաց թողնեինք:
Եվ ուրեմն, նորություն թիվ 2. Մինչ Էդուարդ Մարտիրոսյանը ծանոթանում է իրեն վստահված նոր կառույցի դրվածքին, անձնակազմին ու առհասարակ նոր աշխատավայրին, նրա նախկին աշխատավայրում կան հետաքրքիր տեղաշարժեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել Արմեն Աբազյանին, ում դրանից 1 օր առաջ նշանակել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Բայց, չէ, «1 օր»-ը այդ դեպքում մի տեսակ լավ չի դիտվում, գոնե մի քիչ մեծ թիվ է պետք: Ահա, ելք կա՛: Ուրեմն Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին ԱԱԾ փոխտնօրեն նշանակելուց 24 ժամ առաջ, լավ ավելի ճոխացնենք՝ 1440 րոպե առաջ նշանակել էր ՔԿ նախագահի տեղակալ:
Այս առնչությամբ ամենից շատ հավանության արժանի էր լրատվականներից մեկի խմբագրի դիտարկումը, որ մարդը հազիվ 1 օր աշխատեց որպես ՔԿ նախագահի տեղակալ: Հետաքրքիր է, թե ինչի՞ց է մեր կոլեգան ենթադրել, որ նա առհասարակ աշխատել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի 1440 րոպե տևած պաշտոնավարման ընթացքում: Թերևս միայն սուրճ հասցներ խմել:
Չէ, բոլորին էլ հասկանալի է, որ այդ նշանակել-ազատել-նշանակել «ակրոբատիկան» միայն այն բանի համար է, որ Արմեն Աբազյանը բարձր սպայական ուսադիրներ ստանա, և երբ օրենքի պահանջի ձևական կողմն ապահովված է, արդեն սահուն վայրէջք կատարի ԱԱԾ տնօրենի տեղակալի աշխատասենյակի բազկաթոռին: ԱԱԾ ներկայիս տնօրենն էլ է այդ տարբերակով նշանակվել: Այսինքն, հիմա ոչ միայն ԱԱԾ տնօրենն է, որ «համակարգից» չէ, այլև իր նորանշանակ տեղակալը:
Հզո՛ր է, ոչինչ չես ասի:
Չնայած, չէ, մեկ բան այնուամենայնիվ արժե ասել, գեղեցիկ է հնչում. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք ունեինք, պարզապես մտքներովս չէր անցնում...»:
Համաձայն եմ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին շատ ավելի լավ է ասել, հիշո՞ւմ եք. «Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ,-ասում էր թագավորը,-ու եթե գեներալը չկատարի հրամանը, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:
Կադրերն են որոշում, բայց... ի՞նչ

Արմեն Հակոբյան