Կարծիք

13.08.2020 10:14


Եվ այսպես, շոուն շարունակվում է․․․ (լուսանկար)

Եվ այսպես, շոուն շարունակվում է․․․ (լուսանկար)

Տիկնայք և Պարոնայք, Հայաստանը վերջնականապես վերացնելու համար, Նիկոլ Փաշինյանը օգնության է կանչում, 100 արևմտյան գործակալների։ Պարզվում է, որ Հայաստանում մասնագետներ չկային և դրսից եկած կասկածելի ազգությամբ և պատմությամբ ինչ-որ մութ անձիք պետք է գան ու մտահոգվեն մեր հայրենիքի մասին։ Մի կողմ դնելով հայաստանցի արհեստավարժների փոխարեն ունեցածս վիրավորանքը, ովքեր համոզված եմ, որ քիչ չեն, բայց չգիտես թե ինչու ձայն չեն հանում, ուզում եմ անդրադառնալ այս փաստին այլ տեսանկյունից։

«Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու և իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար» հայտնում է ՀՀ «այսօրվա միակ լրատվամիջոց» Նիկոլ Փաշինյանը։

Շատ կարևոր է այս հայտարարության մեջ ֆիքսել հետևյալ խոսքերը՝ «...իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար...» և սա հասկանալու համար խնդրում եմ ուշադրություն դարձնենք նման մի սփյուռքահայ «բարձրակարգ» մասնագետի, «ի բարօրություն մեր երկրի» արած հետևյալ հայտարարությանը՝ «Մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա. խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների և այլ ազգերի մասին, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում: Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»։

Այո, այո, խոսքս սփյուռքահայ «բարձրակարգ» մասնագետ Զարեհ Սինանյանի մասին է, ով տևական ժամանակ արդեն հրավիրված է և ՀՀ-ում, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն է, և այսպիսին է տեսնում ու պատկերացնում ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Այո, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, որովհետև Հայաստանը երբեք Սինանյանի համար հայրենիք չի եղել ու չի էլ դառնա։ Կարծում եմ, որ իրեն հրավիրողները, առաջին հերթին նրան պետք է բացատրեին, թե ինչ բան է ՍՓՅՈւՌՔ։ Պարոն Սինանյանին ուզում եմ հուշել, որ Սփյուռքը, ում հարցերով գլխավոր հանձնակատարն է հանդիսանում ինքը՝ դա ՀԱՅԵՐԻ համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմաններից դուրս։ Խնդրում եմ հիշեք՝ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ՝ «Իսպանիայի արաբների, ասորիների և այլ ազգերի»։

Մի խոսքով, ինչպես արդեն վարչապետի պաշտոնը զավթած անձը զգուշացրել է, շուտով Հայաստանը քանդելու և Հայ ազգը՝ Երկիր մոլորակի վրայից բնաջնջելու թուրքական ծրագիրը իրականացնելուն կլծվեն ևս 100 զարեհսինանյաններ։

P.S. Ստորև բերված լուսանկարներում Ձեր դատին եմ հանձնում, վերը նշված՝ «սփյուռքահայ բարձրակարգ մասնագետի», «ի բարօրություն մեր երկրի ծառայելու» վառ փաստերը։ Վայելեք, Տիկնայք և Պարոնայք...

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 3 человека, люди стоят

На изображении может находиться: 4 человека, люди стоят

На изображении может находиться: 1 человек, текст

На изображении может находиться: 4 человека, люди стоят, текст и на улице

Այս խորագրի վերջին նյութերը