Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ կրելու կանոնը: Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում՝ բնության գրկում, անտառում դիմակ կրելու կանոնը»,-ասաց Ավինյանը:
Պարետը նշեց, որ վերանայվելու է նաև հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձանց քանակը:
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:
Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: