Դիմակ կրիր, որ գրպանդ չմտնեմ. սա՛ է Փաշինյանի հակավարակային «ռազմավարությունը»
Վերջիվերջո, քաղաքացիների խաղաղ հավաքների (ցույցերի) վիշապային ու խիստ կասկածելի հիմնավորում ունեցող արգելքը Փաշինյանի կառավարությունը չեղարկեց: Ասել է, թե՝ ցույցեր, բողոքի ակցիաներ արդեն կարելի է անել, բայց հեռավորություն պահելով, դիմակով, ալկոգելով, բանով...
Օրվա իշխանության նկատմամբ քննադատաբար դիրքավորված հայրենակիցների ոգևորությունն այս կապակցությամբ մի փոքր ընկալելի չէ: Իբր ի՞նչ մի մեծ բան է արել «թավշյա» իշխանությունը: Չեղարկել է իր սահմանած մի արգելք, որը առանց այդ էլ հիմնազուրկ էր ընկալվում (շատ մեղմ ասած):
Վերջիվերջո, նաև այսօր երկրիս իշխանությունը դարձածնե՞րը չէին տարիներ շարունակ հայտարարում ու համոզում, թե՝ «ժողովուրդը ապստամբության իրավունք ունի»: Չգիտեմ, թե այլոց՝ ինչպե՞ս, բայց այ, տողերիս հեղինակին լիովին համոզել են: Այնպես որ, երկրորդում եմ՝ այո՛, «ժողովուրդն ապստամբության իրավունք ունի»: Իսկ երբ բանն այդ իրավունքի իրացմանն է հասնում, արդեն ոչ մի նշանակություն չեն ունենում ո՛չ արտակարգ-մարտակարգը, ո՛չ արգելք-մարգելքը՝ անկախ այն բանից, թե օրվա իշխանության կազմում համախմբված պրոֆեսիոնալնե՞ր են, տեր փնտրող-թռնողնե՞ր, թե՞ անպատասխանատու թափթփվածներ:
Լավ, անդրադառնանք Փաշինյանի «արտակարգ դրության» պաշտոնական պատճառին, այն է՝ կորոնավիրուսի վարակին ու այդ առումով երկրում ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին:
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում մասնավորապես հայտարարում է, թե իրավիճակը կարգավորելու շանս կա:
Նախ, սա հայտարարում է ղեկավարը մի իշխանության, որը դեռ հունվար-փետրվարին իրական շանս, նույն ինքը՝ հնարավորություն ուներ երկիրն ու հասարակությունը չհասցնել այս վիճակին: Իրական հնարավորություն ուներ ներգրավել բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկանց և կորոնավարակի համաճարակի երախը չգցել երկիրն ու ավելի քան 1000 հայրենակցի մահվան մեղքը իր վզին չթողնել:
Բայց Նիկոլ Փաշինյանն ավելի վեր դասեց անձնական կամ խմբակային «քաղաքական» շահը, մասնավորապես, գնաց «սահմանադրական հանրաքվեի»: Իսկ թե ինչ եղավ հետո, երևի բոլորն էլ հիշում են: Հետևանքը՝ «հանրաքվեն» կիսաօրինական եղանակներով չեղարկվեց, հետո ստիպված եղան արդեն օրենք ու սահմանադրականություն ոտնատակ գցելով, զոռբայությամբ ինչ-ինչ փոփոխություններ անել Սահմանադրության բովանդակության մեջ, պետական իշխանության այնպիսի հիմնարար ինստիտուտում, ինչպիսին է Սահմանադրական դատարանը և ստացան փնթի շիլափլավ: Ու, որպես անխուսափելիություն՝ բացարձակապես ձախողեցին վարակի ներթափանցման ու դիմագրավման առաջին փուլը, որի դաժան ու ողբերգական հետևանքները «քաղում» է ամբողջ հասարակությունը: Ու, իբր այդ ամենը քիչ է, դեռ մի բան էլ ճամարտակ-ինքնահավանների մեղադրանքներն է ստիպված լսել, թե ինչ փիս, ինչ վատ, ինչ անպետք ժողովուրդ է ինքը, որ «թավշյա» փրկիչների հակահամաճարակային «ռազմավարությանը» չի հետևում:
Որքան էլ ուղիղ խոսքը, գիտեք, թե ում են ասում, բայց ասելիքը վաղուց է հասունացել, իսկ ասելու պահը շատ հեռու չէ:
Թե՝ «շանս կա»: Սա ասում է մի գործիչ, մի վարչապետ, որը այս կես տարվա ընթացքում երևի ամեն երկու ամիսը մեկ նման մի բան ասել է, թե՝ «վարակի ողնաշարը կոտրել ենք», «առաջին ալիքն անցել ենք, երկրորդի մեջ ենք», «զգուշավոր լավատեսությո՜ւն», ֆլան-ֆստան...
Ու որ խոսքի կառուցվածքը դիտարկում ես, խայտառակ բան է ստացվում: Ասում է՝ այսպես արեցինք, հետո հասկացանք, որ այս մի բանն էլ է պետք, հետո այնպես արեցինք, եկանք եզրակացության, որ այսինչ քայլն էլ պիտի արվի և այդպես շարունակ: Իմաստակները պետության ու ժողովրդի վրա գիտափո՞րձ են արել, իրենց մակերեսային ընկալմամբ:
Մեծն «ամենինչագետները»...
Ու վերջում, դեռ մի բան էլ աներեսաբար հայտարարում է. «Եթե հիմա ճիշտ չկառավարենք իրավիճակը, հետ կգլորվենք հուլիսի վիճակին: Իսկ այժմ ունենք շանս՝ հիվանդությունն արմատապես հաղթահարելու: Մենք շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի: Դիմակի կրման բացառիկ կարգապահություն է պետք: Առաջ ասում էինք՝ կրի'ր դիմակ, փրկի'ր կյանքեր, հիմա կասենք՝ կրի'ր դիմակ, մի' տուգանվիր»:
Անկախ այն բանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի, պարոն Փաշինյա՛ն, ձեր իշխանությանը «ճիշտ կառավարում» չի սպառնում: Ցավո՛ք: Ու ցավո՛ք, որովհետև ձեր կառավարումը արդեն երկրին արժեցել է ավելի քան 1000 մարդու կյանք, տասնյակ հազարավորների տառապանքներ, տասնյակ ու տասնյակ հազարավորների գործազրկություն, սոցիալական ու տնտեսական ծանր վիճակ, իրավական «բեսպրեդել», երկրի ոստիկանապետացում ու հասարակական միջավայրի թունավորում: Ցավո՛ք, որովհետև անկախ ձեր քաղաքական ապագայից, որը գոնե տողերիս հեղինակին չի հետաքրքրում, երկրի ու հասարակության ապագայի գլխին են սևակնած ամպեր կուտակվել:
Թե՝ «դիմակ կրիր, որ չտուգանվես»: Պրիմիտիվիզմի վերջնականգառն է, իջե՛ք: Այսինքն, դիմակ կրի, որ գրպանդ չմտնեմ: Սա՛ է մի ամբողջ կառավարության հակավարակային «ռազմավարության» ալֆան և օմեգան: «Ո՛չ տուգանքներին» կարգախոսով իշխանության եկածը որ կողմ շրջվում է, տուգանքով է սպառնում: Վիշապանալու գործընթացն, ըստ այնմ, կարելի է ավարտված համարել:
Լավ է գեթ այն, որ անկեղծորեն խոստովանում եք դիմակի պարտադրանքի բուն նպատակը՝ տուգա՛նք... Ավելի քան հարյուր հազար մարդու տուգանեցիք, չբավարարվեցի՞ք: Թե՞ մինչև 1,5 միլիոն քաղաքացու չտուգանեք... 15 միլիարդ դոլարի ներդրումներ չեն լինելու:

Արմեն Հակոբյան