Փաստաբանն ահազանգում է․ Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում
Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։ Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։ Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։
Ո՞րն է պետության կամ արդարադատության շահը, թողնել հիվանդին անօգնական վիճակում, թույլ չտալ վերականգնել առողջությունը, խոշտանգել և սպանել, անգամ այն դեպքում, երբ դրանից մեկը կամ ոմանք հաճույք են ստանում նման դաժան վերաբերմունքից։ Չէ որ գործում է բումերանգի օրենքը և մաթեմատիկական ճշգրտությամբ կպնելու է տվյալ անձանց ու իրենց սերունդներին։
Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է: Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան, վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա։
Մարդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքի հանդիպել եմ բացառապես գրական ստեղծագործություններում, տեսաֆիլմերում, կապված հայերի ցեղասպանության թուրքերի կողմից, հրեաների հոլոքոստի ֆաշիստների կողմից։
Այսօր Արցախի հերոսը, ում հրամանատարությամբ ազատագրված տարածքները բանակցային փուլում գլխավոր դեր են խաղում, գտնվում է քսանչորսժամյա ցավազրկողների, արհեստական շնչառության տակ։ Փաստում եմ, անտարբերությունը հանցավոր անգործությունն է, յուրաքանչյուրին իր լիազորություննեի չափով:

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն