Արարատի մարզում մի քանի տոննա խոտով բարձված կցորդիչը կողաշրջվել է. ճանապարհը դարձել էր անանցանելի
Երեկ՝ օգոստոսի 11-ին, Արարատի մարզում, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին ամրացված կցորդիչը, որըբարձված է եղել մոտ 3 տոննա խոտի հակով, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն թափված խոտը փակել էր ճանապարհը և երթևեկությունը դարձել էր անանցանելի։
Քաղաքացիներն իրենց ուժերով կարճ ժամանակում տարածքը մաքրեցին թափված խոտից, այդ ընթացքում էլ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները։
Կողաշրջված կցորդիչը դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։
Արարատի մարզում մի քանի տոննա խոտով բարձված կցորդիչը կողաշրջվել է. ճանապարհը դարձել էր անանցանելի
Երեկ՝ օգոստոսի 11-ին, Արարատի մարզում, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին ամրացված կցորդիչը, որը բարձված է եղել մոտ 3 տոննա խոտի հակով, կողաշրջվել է։