Կոտայքի մարզում 51-ամյա վարորդը Բալահովիտ գյուղում Ford Focus-ով վրաերթի է ենթարկել Lexus-ի և Mercedes-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների
Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ս. Շափաղաթյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով վթարված վիճակում վթարի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կ. Բաղյանին, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Ա. Պողոսյանին, 27-ամյա Ն. Մելիքյանին, 28-ամյա Խ. Գաբրիելյանին, 45-ամյա Է.Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Ա. Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Տ. Խաչատրյանին։
Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև վրաերթը, տեղում բախվել էին Mercedes և Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Բարեբախտաբար, այդ վթարի հետևանքով տուժածներ չկային։