Այսօր էլ ձեզ եմ ասում՝ հիվանդը դո՛ւք եք (տեսանյութ)
Հատուկ քայլարածներին ու ժամկետանց քծնողներին, ովքեր ինձ «մեղադրում» են, թե՝ նախկին իշխանությունների ժամանակ ինչու էիր լռում։ Նույն ելույթս, առանց որևէ բառ փոխելու, ուղղում եմ այսօրվա իշխանությանը, առանձնահատուկ՝ Նիկոլ Փաշինյան թևերի տակ ձմերուկ դնողներին։
Հիշեք՝ ի՞նչ խոստումներով եկաք իշխանության և ի՞նչ է փոխվել այսօր... Ավելացել է կեղծիքն ու սուտը, հասարակության ներսում՝ թույնն ու ատելությունը, պետական կառույցները, չնչին բացառությամբ, ողողված են չտեսներով, դասալիքներով ու դիլետանտներով, ակնհայտ է միջազգային հարաբերություններում պետության բացահայտ մեկուսացումը, աչք է ծակում վարչապետի ընտանեկան կապալի կոռուպցիոն ու ցինիկ պահվածքը, Արցախի հարցում՝ թիվ մեկ դեմքի ընդգծված անտեղյակությունը, սուտ խոստումներով հասարակության պողոսացումը, ամենօրյա ռեժիմով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի անխնա ոչնչացումը, տնտեսության անմխիթար վիճակն ու տնական օղիով համավարակին սպառնալու արդյունքում հարյուրավոր զոհերի առկայությունը, որոնց գերակշիռ մեծամասնությունը հենց Ն. Փաշինյանի խղճին է... Շարունակե՞մ...
Ընդդեմ նախկին համակարգի հասարակության ընդվզումը Նիկոլ Փաշինյանը, գողանալով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության էմոցիան, խորամանկելով, կարողացավ այն վերախմբագրել հանուն իր վարչապետ դառնալու պահանջի (հիշո՞ւմ եք՝ կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա), իսկ այժմ, դատելով ուժային կառույցների ագրեսիվ պահվածքից և իր՝ պետությունը ես եմ՝ լյուդվիկոսովյան հայտնի սկզբունքից, օրակարգ է բերել՝ կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանը իշխանություն չի ունենա...
Այստե՛ղ են ասել...
Հ.Գ. Ելույթում անդրադառնում եմ Եռյակի գործունեությունը կասեցնելուց հետո 15-ի փետրվարի 24-ին ԱԺ-ում քննարկվող ներքաղաքական ճգնաժամին։
Այսօր էլ ձեզ եմ ասում՝ հիվանդը դո՛ւք եք (տեսանյութ)
Հատուկ քայլարածներին ու ժամկետանց քծնողներին, ովքեր ինձ «մեղադրում» են, թե՝ նախկին իշխանությունների ժամանակ ինչու էիր լռում։ Նույն ելույթս, առանց որևէ բառ փոխելու, ուղղում եմ այսօրվա իշխանությանը, առանձնահատուկ՝ Նիկոլ Փաշինյան թևերի տակ ձմերուկ դնողներին։
Հիշեք՝ ի՞նչ խոստումներով եկաք իշխանության և ի՞նչ է փոխվել այսօր... Ավելացել է կեղծիքն ու սուտը, հասարակության ներսում՝ թույնն ու ատելությունը, պետական կառույցները, չնչին բացառությամբ, ողողված են չտեսներով, դասալիքներով ու դիլետանտներով, ակնհայտ է միջազգային հարաբերություններում պետության բացահայտ մեկուսացումը, աչք է ծակում վարչապետի ընտանեկան կապալի կոռուպցիոն ու ցինիկ պահվածքը, Արցախի հարցում՝ թիվ մեկ դեմքի ընդգծված անտեղյակությունը, սուտ խոստումներով հասարակության պողոսացումը, ամենօրյա ռեժիմով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի անխնա ոչնչացումը, տնտեսության անմխիթար վիճակն ու տնական օղիով համավարակին սպառնալու արդյունքում հարյուրավոր զոհերի առկայությունը, որոնց գերակշիռ մեծամասնությունը հենց Ն. Փաշինյանի խղճին է...
Շարունակե՞մ...
Ընդդեմ նախկին համակարգի հասարակության ընդվզումը Նիկոլ Փաշինյանը, գողանալով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության էմոցիան, խորամանկելով, կարողացավ այն վերախմբագրել հանուն իր վարչապետ դառնալու պահանջի (հիշո՞ւմ եք՝ կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա), իսկ այժմ, դատելով ուժային կառույցների ագրեսիվ պահվածքից և իր՝ պետությունը ես եմ՝ լյուդվիկոսովյան հայտնի սկզբունքից, օրակարգ է բերել՝ կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանը իշխանություն չի ունենա...
Այստե՛ղ են ասել...
Հ.Գ. Ելույթում անդրադառնում եմ Եռյակի գործունեությունը կասեցնելուց հետո 15-ի փետրվարի 24-ին ԱԺ-ում քննարկվող ներքաղաքական ճգնաժամին։
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից