Կարծիք

11.08.2020 15:57


Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը, կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի

Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը, կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի

Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի:

Բոլորն էլ կհիշեն թե իշխանազավթման օրերին Փաշինյանը ինչ խոստումներ էր հնչեցնում,որոնք նա ի կատար պետք է ածեր իշխանության գալուն պես:Հիմա եկեք հիշենք,թե ինչ խոստումներ էր տվել Փաշինյանը ու որքանով են դրանք իրականացել:

1)«Привет от Арутина Зимзимова»այս խոսքերը հնչեցնելու պահին Նիկոլը խոստացավ`հանել արագաչափերն ու կարմիր գծերը,բայց արագաչափերն ու կարմիր գծերը չհանվեցին ավելին,ոստիկանությունը սկսեց իրականացնել ծածուկ ծառայություն:

2)Նա հայտարարում էր,որ ՀՀ-ից կվերանա 30% աղքատությունը,բայց ՀՀ-ում Նիկոլի կառավարման ժամանակ,աղքատությունը
24,5%-ից հասել է 35%-ի:

3)Հայաստանում այլևս չի լինելու«խնամի-ծանոթ-բարեկամ»ավանդույթը,բայց`
թե´օրենսդիրում,թե´գործադիրում բազմաթիվ են Նիկոլի և իր թիմակիցների դասընկերներն,հարևաներն,
կուրսընկերներն:Իսկ ամենա թարմ ապացույցը դա Նիկոլի եղբոր որդին է,Նիկոլի ամերձագն է,դասընկերն ու քավորն է:

4)«Հայաստանի հանրապետության քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»այս խոսքերը կրկին պատկանում են Նիկոլ Փաշինյանին,բայց 130 ֆիզիկական և իրավաբանական անձ վերջին կես տարում տուգանվել է դիմակ չկրելու համար:

5)Հայաստանում տեմպով կավելանան ներդրումները,բայց օտարերկրյա ներդրումները Հայաստանում զրոյացել են:

6)Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա,բայց հենց նույն Նիկոլի օրոք այդ համակարգը վերջնականապես ընդունվեց դառնալով`ՊԱՐՏԱԴԻՐ:

7)Ինչպես նաև`կիջնի գազի գինը,բայց Փաշինյանի իշխանության օրոք այդ նույն գազի գինը սահմանին թանկացել է`2անգամ ու այդ ամենի հետևանքով գրեթե բոլոր ոլորտներում եղել է գնաճ:

Այս շարքը այնքան շատ է,որ նույնիսկ գերազանցում է Նիկոլի հրապարակված սուտ 400 փաստերին,բայց այս ամենը բավական է հասկանալու համար, որ Փաշինյանը երբեք էլ ցանկություն չի ունեցել բարելավել իրեն իշխանության բերած քաղաքացիների կյանքը:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը