Մի կողմից, իհարկե, հետաքրքրական ու, մեղքս ինչ թաքցնեմ, զվարճալի է հետևել, թե «սորոսագվարդիան» ինչպես է «նախշազարդում» իրենց Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին յեսիմորերորդ անգամ Բելառուսի նախագահ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:
«Գրանտ»-Սաքունցն էր մի ջղային գրառում արել, թե՝ միայն բռնակալը կարող է Լուկաշենկոյին շնորհավորել կամ նման մի բան: Բայց միայն Սաքունցը չէ, Փաշինյանին այդ շնորհավորանքի համար ավելի թունդ բան ասողներ էլ են եղել: Որոշակի առումով այդ շնորհավորանքի հարուցած գզվռտոցը, թուքումուրն ու իրարուտոցին «ներտեսակային պայքար» է: Ինչ «թավիշով» իշխանության եկած խմբակը, ինչ այդ «գործում» իրենց կողքին կանգնած, աջակցած «սորոսագվարդիան»: Մի սանրի կտավ են, ու պատահական չէ, որ համատեղ ուժերով «չափորոշում» են կրթությունը, «պասերով» հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու ու, առհասարակ, ավանդականի, ազգայինի վրա, խրախուսում ու հովանավորում են լգբտ-ությանը ու նման բաներ:
Բայց հիմա Լուկաշենկոն, նույն ինքը՝ «Բատկան», ում Նիկոլ Փաշինյանի թերթում մի ժամանակ այլ կերպ քան «Բածյկա» (հետաքրքիր է, թե ո՞նց էին իրենք իրենց գրածն արտասանում) չէին հիշատակում, կռիվ է գցել «թավշայինների» մեջ: Սաքունցը Նիկոլին է բռնապետ ասում, Փաշինյանն էլ երևի Սաքունցին մի բան ասած կլինի:
Հրա՜շք: Մի՞թե կարելի էր դրանից ավելի զվարճալի ծաղրապատկեր գտնել:
Մյուս կողմից ինքնին հետաքրքիր են հենց Նիկոլ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքի թե՛ փաստը, թե՛ «ուղեկցող» հանգամանքները, այսինքն՝ շնորհավորելու խորապատկերը։
Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր թիմակիցները Լուկաշենկոյի մասին անցած տարիներին այնքան պիտակումներ ու բնորոշումներ են հնչեցրել, որ այդ շնորհավորանքից ավելի ուժեղ «կոմպրոմատ» այսօրվա «թավշապետիկների» ու իրենց «թավշապետի» վերաբերյալ դժվար կլիներ գտնել:
Սա, եթե կուզեք, Նիկոլ Փաշինյանի շնորհավորական «ղազագիրն» է, ավելի գրական ասած՝ անվերապահ կապիտուլյացիան ու ջախջախիչ պարտությունը:
Նիկոլ Փաշինյանը, ուրեմն, շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Սա այն նույն Փաշինյանն է, որ «Հայկական ժամանակում», օրինակ 2010 թվականին, որքան էլ զարմանալի թվա՝ նույն Լուկաշենկոյի վերընտրվելու կապակցությամբ արել է այսպիսի բնորոշումներ՝ «Բելառուսի բռնակալը», «սեփական ժողովրդին ստրկացրած Բելառուսի բոլշևիկ Լուկաշենկոն», հասկանալի է, զուգահեռ «դատողություններ», որ Լուկաշենկոն ու նմանները իրենց իշխանությունը պահելու համար ոչ մի նենգությունից, ստորությունից չեն խորշում, պետք լինի՝ հարյուրավորների կսպանեն, պետք լինի՝ հազար-հազարին...
Ի դեպ, հազարի մասին: Չմոռանանք հիշեցնել, որ Հայաստանի «թավշյա» բռնապետի գլխավորած կառավարության ապաշնորհ հակահամաճարակային քայլերի հետևանքով կորոնավիրուսի վարակից մեր երկրում արդեն ավելի քան 1000 մարդ է մահացել: Այդ մահերը Փաշինյանի խղճին են, ինչպես 2008-ի մարտի 1-ին թափված արյունն ու 10 հոգու սպանությունը:
Վերադառնալով Լուկաշենկոյին ուղղված Փաշինյանի շնորհավորանքին՝ արժե ուշադրություն հրավիրել թերևս ամենադիպուկ դիտարկման վրա, որ փաստաբան Արգիշտի Կիվիրյանն է հնչեցրել, թեպետ նույն շեշտադրումները նաև այլ հայրենակիցներ էլ են արել:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններից հետո ուժի գործադրմամբ ցրեց ընտրության արդյունքներից դժգոհող, իշխանության դեմ ելած ցուցարարներին, զանգվածային անկարգությունների, դյուրավառ հեղուկով շշերի անցած ակնհայտորեն ոչ խաղաղ ցուցարարներին: Բազմաթիվ վիրավորներ կան, հաղորդվել էր առնվազն մեկ հոգու սպանվելու մասին...
Կարճ ասած, Մինսկում այս օրերին իրենց «մարտի 1-ն» էր:
Եվ ահա, մարտի 1-ն իր քաղաքական կարիերայի և իշխանատենչության փափագին հագուրդ տալու համար ծառայեցրած Նիկոլ Փաշինյանն այդ ֆոնի վրա, անգամ կարելի է ասել՝ դրա՛ համար շնորհավորում է Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպես իր թերթում է մի 15 տարի առաջ տպվել՝ «սեփական ժողովրդին ստրկացրած Բելառուսի բոլշևիկ Լուկաշենկոյին»:
Այն ո՞վ էր «քաղաքական դիակներից», «քաղաքական աղբանոցներից» խոսում: Քաղաքական դատարկությո՞ւնը, ինքնաուրացո՞ղը:
Այսինքն, Փաշինյանը մարտի 1-ի համար «մեղավոր է նշանակել» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Լուկաշենկոյին... շնորհավորում է: Երկերեսանիության գերադրական աստիճան, կեղծության չեմպիոնական «մեդալ»...
Սրանից ավելի խայտառակ բնութագի՞ր Նիկոլ Փաշինյանին: Մեկին, ով անմիջական պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ին իրադարձությունները բախման տարբերակով տանելու, հրահրելու, մարդկանց զոհվելու, հարյուրավորների վիրավորվելու համար:
Պարզ է, չէ՞, որ գործ ունեք մեկի հետ, ով հանուն իշխանության պատրաստ է ոչ միայն իր ասածի պես՝ հարյուրների կամ հազար-հազարի, այլև ամբողջ ժողովրդին երկիրը «հակառակ կողմի» վրա նետել:
Նիկոլի շնորհավորական «ղազագիրը». իշխանությամբ «կուրացած» ինքնաուրացածը

Արմեն Հակոբյան