Լրահոս

11.08.2020 10:59


Երևանում 61-ամյա հայրն ու նրա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 61-ամյա հայրն ու նրա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Ե․ Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կ․ Հարությունյանը, 30-ամյա Գ․ Հարությունյանը և 28-ամյա Է․ Հարությունյանը:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հ․ Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին:

Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են:

Այս խորագրի վերջին նյութերը