Կարծիք

11.08.2020 08:49


Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը

Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Փաստորեն, Հայաստանում «ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» խոսացող մարդը ոչ միայն չի ընդունում «Բելառուսի ժողովրդի ապստամբության իրավունքը», այլ նաև ընդունում է Բելառուսի իշխանությունների լեգիտիմ իրավունքն ուժի կիրառմամբ կանխել հնարավոր «սահմանադրական կարգի տապալման փորձը»: Բայց սրա հետ մեկտեղ նա չի ընդունում Հայաստանի իշխանությունների իրավունքը, որոնք մարտի 1-ին նույնպես կանխում էին սահմանադրական կարգի տապալման փորձը։

Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը, որի համաձայն՝ նա «Մարտի 1-ի» վարչապետն է և որ նա իրացնում է «ապստամբության իրավունքից» օգտված քաղաքացիների իրավունքները։

Հ.Գ. Ի դեպ, ինչո՞ւ Նաիրի Հունանյանը դեռ ազատության մեջ չէ, չէ՞ որ նա էլ, իր կարծիքով, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին իրացրեց «ապստամբելու իր իրավունքը»:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը