Մեկնաբանություն

11.08.2020 01:07


«Թավշյա» հեղափոխության փոխակերպումը. Փաշինյանը լիզում է իր թքածը

«Թավշյա» հեղափոխության փոխակերպումը. Փաշինյանը լիզում է իր թքածը
Լուկաշենկոյին շնորհավորելով Բելառուսի նախագահ վերընտրվելու կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, հայտարարեց, որ
1. 2008թ. մարտի 1–2–ին ինքն ու Լևոն Տեր–Պետրոսյանը սխալ էին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ճիշտ, ավելին՝ իրենք ուզում էին բռնազավթել իշխանությունը, իսկ այն ժամանակվա իշխանությունները պաշտպանում էին սահմանադրական կարգը,
2. 2018–ի իր գլխավորած «թավշյա» հեղափոխությունը ապալեգիտիմ էր, իսկ ինքը՝ հակաօրինական ցուցարար (հատկապես ռադիոտունը գրավելիս),
3. այսպես կոչված «Մարտի 1»–ի դատավարությունը հակաօրինական է և ապալեգիտիմ,
4. սխալվել է իր ընդդիմադիր եղած ժամանակվա գրեթե բոլոր գործողություններում, հայտարարություններում ու վարքագծում,
5. ինքը նույնպես ձգտում է ցմահ իշխանություն ունենալուն և հանուն աթոռի պաշտպանության պատրաստ է ուժային կառույցներին հանել «հպարտ քաղաքացիների» դեմ։
Եվ վերջապես, Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորելով իր իշխանության դրսի փայատերերին ցույց տվեց, որ հրաժարվում է հեղափոխության արտահանողի իր պարտավորությունից ու ինքնամոռաց նետվում է ԵԱՏՄ–ի գիրկը։
Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը